Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս` 8-րդ «Ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ, որը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցին: Աշակերտները ներկայացրին երկրաշարժերի առաջացման պատճառները, երկրաշարժերի տեսակները, գնահատման սանդղակը: Վերլուծվեց Գուտենբերգ-Ռիխտերի օրենքը. Չարլզ Ռիխտերի ու Բենո Գուտենբերգի առաջարկած օրենքը նկարագրում է ցանկացած տվյալ տարածաշրջանի և ժամանակահատվածի համար մագնիտուդի և երկրաշարժերի ընդհանուր քանակության միջև եղած կապը՝ N=10a-bM, որտեղ N-ը M մագնիտուդով իրադարձությունների քանակն է, a-ն և b-ն հաստատուններ են։ Այս կախվածությունը զարմանալի կերպով կայուն է, ինչպես տարածության, այնպես և ժամանակի մեջ։ Սեյսմիկ ակտիվ տարածաշրջանների համար b հաստատունը սովորաբար հավասար է 1-ի։ Այս դեպքում բանաձևն ստանում է N=10a-M տեսքը, ինչը նշանակում է, որ 4.0 մագնիտուդով յուրաքանչյուր իրադարձությանն ընկնում է 3.0 մագնիտուդով տասը և 2.0 մագնիտուդով՝ հարյուր երկրաշարժ։ Տարածաշրջանի տեկտոնական կառուցվածքից կախված, b-ի արժեքը կարող է տատանվել 0.5-ից մինչև1.5։ Նկատելի բացառություն են «երկրաշարժերի տարափ» տեսակի երևույթները, որոնց դեպքում b-ն կարող մեծ լինել 2.5-ից, ինչը նշանակում է խոշոր երկրաշարժերի համեմատ փոքրերի մեծ հաճախականությունը։ Տեղեկատվական տեսասահիկներով ցուցադրվեցին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, ներկայացվեց աշխարհի առավել ավերիչ երկրաշարժերի մասին տեղեկույթ: Աշակերտները խոսեցին Սպիտակի երկրաշարժի մասին. երկրաշարժ, որից ավերվել են Սպիտակ, Գյումրի քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքանը ստացել են խեղումներ։ Մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի և աշխարհում տեղի ունեցած բոլոր երկրաշարժերի հետևանքով զոհվածների հիշատակը: Բաց դասն ավարտվեց աշակերտների կողմից բեմադրված պար-աղոթքով և երկրաշարժերին վերաբերող տրամաբանական հարցերով:
| |
| |
Դիտումներ: 150 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |