Մարտի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Գինին հայոց ավանդական մշակույթում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Համլետ Խաչյանը, Հասմիկ Հակոբյանը, Գոռ Օսիպովը, Սիրանուշ Հարությունյանը, Գոռ Տատինցյանը, Արմեն Բաբայանն ու Նանե Բաբայանը։ Նախագծային գործունեություն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները, պատրաստվածությունը, ՏՀՏ հմտությունները և այն իրականացնելիս պետք է հիշել, որ նախագիծը ուսումնական է. սովորողը նախագծի միջոցով սովորում է: Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Նախագծի իրականացման ընթացում՝ լինելով նախագծի ղեկավար հանդես եմ եկել որպես
Կատարվել է նախագծային խմբի ձևավորում, նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Կոնկրետացվել են հանձնարարությունները։ Որպես ղեկավար աջակցել եմ նախագծային աշխատանքի տեսական մասի կատարմանը, գնահատել սովորողների կարողություններն ու հմտությունները: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Գինին հայոց ավանդական մշակույթում», որն իրականացվել է 8-րդ «Բ» դասարանների աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է փետրվարի 4-ին և ավարտվել մարտի 18-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել մարտի 19-ին՝ ժամը 14:35-ին: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել հստակ պատկերացում կազմել Հայաստանի Վայոց ձորի մարզում գտնվող Արենիի «Թռչունների քարանձավի» հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում կատարված բացահայտումների մասին: Կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում սովորողները կարողացել են բացահայտել և ներկայացնել հայկական գինեգործության առանձնահատկությունները և դրա ազդեցությունը ազգային մշակույթի վրա: Կարողացել են վերլուծել գինեգործության ժամանակակից և ավանդական մեթոդները: Մասնակցելով այս նախագծային աշխատանքին մասնակից աշակերտները կարողացան ներկայացնել ոչ միայն գինու արտադրության գործընթացը, այլ նաև գյուղատնտեսական դերակատարությունը՝ խաղողի աճեցումից մինչև վերջնական արտադրանք: Նրանք ձեռք բերեցին որոշակի գիտելիքներ հայկական տարբեր տեսակի գինիների և դրանց առանձնահատկությունների մասին: Տեղեկացան, որ գինին օգտագործել են ավանդական տոնակատարությունների և եկեղեցական արարողությունների ժամանակ: Նրանց միջոցով բացահայտվեց և կարևորվեց գինու դերը հայկական ընտանիքում և հյուրասիրության մեջ: Բավականին հետաքրքիր էր գինու փառատոնի և գինու տուրիզմի մասին տեղեկույթի բացահայտումներն ու ներկայացումը: Աշակերտները կարողացան գնահատել և ներկայացնել սերնդեսերունդ անցնող այն պատմություններն ու լեգենդները, որոնք ոչ միայն հրապուրել, այլև զարմացրել են ինչպես տեղաբնիկներին, այնպես էլ հյուրերին: Կարողացան բացահայտել գինու դերն ու նշանակությունը հայ գրականության և արվեստի մեջ, բացահայտել գինու խորհրդանշական նշանակությունը, որպես հավատի և քրիստոնեության, Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան մարմնավորման խորհրդանիշ: Հասկացան, որ Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը: Գինու պատմությունը Հայաստանում հազարամյակների խորքից է գալիս և անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի մշակույթի, տնտեսության և կրոնական կյանքին: Աշակերտները կարողացան վերլուծել, հասկանալ և ամփոփելով պարզել, որ ամենահին փաստացի տվյալները հայկական գինեգործության մասին գալիս է Արենի 1 քարանձավից: 2007 թվականին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, որը թվագրվում է Ք.ա. 6100-ական թվականներով: Այստեղ գտնվել են խաղողի խեցեղեն սափորներ, գինու մզիչներ և այլ գործիքներ, որոնք ցույց են տալիս, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ գինու արտադրությունը զարգացած էր: Այս հնագույն գտածոները ապացուցում են, որ գինեգործությունը հայկական մշակույթի անբաժանելի մասն է եղել դեռևս վաղ ժամանակներից: Կարողացան բացահայտել, որ Ուրարտական թագավորության ժամանակ (Ք.ա. 9-6-րդ դարեր) Հայաստանի տարածքում գինեգործությունը մեծ զարգացում է ապրել: Խաղողագործությունը դարձել էր տնտեսության կարևոր մասն ու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ: Աշակերտների կողմից կատարված ուսումնասիրությունները փաստեցին, որ ուրարտական թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում խաղողի այգիների ստեղծմանն ու պահպանմանը: Գինին Ուրարտուի բնակչության կյանքում ու ավանդույթներում մեծ դեր էր խաղում, այն օգտագործվում էր ինչպես ծիսական արարողությունների ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում: Նրանց կողմից կատարվեցին կանխատեսումներ, բացահայտվեցին, որ միջնադարում ևս գինին շարունակել է իր կարևորությունը պահպանել: Ներկայացվեց, որ գինեգործությունը բուռն զարգացում էր ապրում, հատկապես հայ եկեղեցու ազդոցության ներքո, քրիստոնեության ընդունումից հետո (301թ.) գինին հայկական եկեղեցական ծիսակարգի մի մասն է դարձել, մասնավորապես՝ Սուրբ Պատարագի ժամանակ: Այսօր Հայաստանը հայտնի է իր բարձրորոկ գինիներով, որոնք արտադրվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիաներով: Հայկական գինիները արտահանվում են տարբեր երկրներ և արժանանում բարձր գնահատանքի միջազգային մրցույթներում:
Գինու տուրիզմը նույնպես մեծ տարածում է ստացել, և գինու տոնակատարությունները, ինչպես օրինակ Արենի գինու փառատոնը, ամեն տարի գրավում են հազարավոր զբոսաշրջիկների: Աշակերտները հասկացան, որ Հայաստանում գինին ոչ միայն արտադրանքի տեսակ է, այլ նաև ազգային մշակույթի, պատմության և ինքնության մի մաս, որը պահպանվել և զարգացել է դարերի ընթացքում: Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին և ներկայացրին գինու տեղը հայ գրականության և հայկական կինոարվեստի մեջ: Կատարեցին մեջբերումներ գրականությունից, թվարկեցին և վերլուծեցին հայկական ֆիլմերում գինու ունեցած նշանակությունն ու խորհուրդը: Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը: Այն աշակերտները, որոնք ցանկացել են, միացել են խմբին։ Արդյունքում տվյալ նախագծային աշխատանքի խմբում ընդգրկվել է 8-րդ «Բ» դասարանի 7 աշակերտ։ Հաջորդ քայլով կատարվել է աշխատանքի հստակ բաժանում, որի արդյունքում Հասմիկ Հակոբյանը ընտրվել է որպես համակարգող, որը վերահսկում էր նաև մյուսների աշխատանքը: Մերի Դանիելյանը կազմակերպել և վերահսկել է նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Նախագծին մասնակից բոլոր աշակերտների ջանքերով իրականացրել են նկարահանում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում, որտեղ ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքը: Այդ ամենը ամփոփվել է տեսանյութի մեջ: Նրանց կողմից սեպտեմբեր ամսին կատարվել է խաղողի բերքահավաք: Աշակերտների կողմից կատարվել են գինու ստացման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ քայլ առ քայլ: Չնայած նախագծային աշխատանքի պաշտպանությունը լինելու էր մարտ ամսին, երեխաները ավելի վաղ էին սկսել աշխատել, քանի որ անհրաժեշտ էր կատարել բոլոր քայլերն ըստ հերթականության՝ որակյալ գինի ստանալու համար: Տեսանյութի մեջ ներկայացված է նաև կատարված բոլոր աշխատանքները: Աշակերտները բաժանվել էին երկու պայմանական խմբերի՝ տղաների և աղջիկների: Տղաների ուժերով և համառ աշխատանքով կարողացել են ստանալ գինին և շշերի համար նախատեսված տակդիրը: Աղջիկների մասնակցությամբ՝ Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ ստացել են կտավ և ձևավորել են գինու երկու շիշ: Պատրաստել են նաև QR կոդ, որտող 3D ձևով ցուցադրվում է Արենի 1 քարանձավը: Այս կատարված աշխատանքները ևս ամփոփվել են տեսանութով: Նախագծային աշխատանքի համար ընտրել էին սպիտակ շապիկներ և հայկական զարդանախշերով ժիլետներ: Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 3-4 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Մերի Դանիելյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, գրական սկզբնաղբյուրներից: Հավաքագրված ինֆորմացիան մշակվել է, խմբագրվել և դրանց հիման վրա պատրաստվել են այն պրոդուկտները, որոնց մասին նշվեց՝ տեսանյութ, կտավ, հատուկ ժիլետներ և սահիկ, գինու երկու ձևավորած շիշ, շշերի տակդիր, գինի: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։ Ձեռք բերված գիտելիքների արդյունքում նրանց մոտ ձևավորվել է մշակութային արժեքների պահպանության արժեհամակարգ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն դարձան սովորողների ունակությունները:
Նախագծային աշխատանքի ավարտին տրվել է գրավոր աշխատանք՝ թեստային աշխատանքի տեսքով: Արդյունքներն ամփոփվել և կատարվել է գնահատում: Գնահատման համար թեստային աշխատանքի կատարումը ապահովում է 4 միավոր: Հասմիկ Հակոբյան - Սովորողն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորեց և աշխատեց տարբեր իրավիճակներում: Կարողացավ սեփական ուժերով, համագործակցելով ընկերների հետ ստեղծել կտավ և ձեռք բերել նոր գիտելիքներ: Հասմիկի մոտ ձևավորվեց գինու մշակույթին առնչվող, ուրարտական թագավորության ժամանակ Հայաստանի տարածքում գինեգործության զարգացման պատմության, անցյալի, ներկայի երևույթների վերլուծության, համեմատության և սեփական կարծիքն արտահայտելու ու հիմնավորելու կարողություններ և հմտություններ: Սովորողի մոտ ձևավորվել է մշակութային տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն և վերլուծելու կարողություն: Գոռ Տատինցյան – Սովորողը ձեռք բերեց գիտելիք՝ իր բնական հետաքրքրությունից բխող հարցադրումներ անելով: Նրա մոտ ձևավորվեց աշխարհի հնագույն գինեգործական կենտրոնների, գինու արտադրության տարածման պատմական պատճառների և գինեգործության գաղտնիքների կիրառման և բացահայտման կարողություն: Նանե Բաբայան - Սովորողի մոտ ձևավորվեց վստահություն սեփական ուժերի հանդեպ, կարողացավ կառավարել սեփական ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները: Կարողացավ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն գինու մշակույթի ուսումնասիրությունը որպես մշակութային, այլ նաև գիտական առումով: Սիրանուշ Հարությունյան - Ձևավորվեց պատմական տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն՝ հետազոտական մեթոդների կիրառմամբ: Քննադատական հմտության և հետազոտական մեթոդների կիրառումը հնարավորություն տվեց մեկնաբանել հայ ժողովրդի անցյալի գործողությունները, պատմական փաստերի ուսումնասիրության արդիականությունը՝ մշակութային զարգացման գործընթացներում և գինու օգտագործումը եկեղեցական կյանքում՝ քրիստոնեության ընդունումից հետո: Արմեն Բաբայան - Սովորողի մոտ ձևավորվեց ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Կարողացավ հավաքագրել տեղեկույթ և ուսումնասիրել գինեգործության բուռն զարգացումը միջնադարում: Արմենի մոտ տեսանելի դարձան մշակութային դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու կարողություններ: Համլետ Խաչյան - Սովորողի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում զարգացել է մտածողության ինքնուրույնության, սեփական գիտելիքներն ինքնուրույն լրացնելու և հարստացնելու հմտություններ: Կարողացել է բացահայտել 1990-ական թվականներից սկսած հայկական գինու ձեռք բերած վարկանիշի և ճանաչման մասին տեղեկույթը: Գոռ Օսիպով - Թիմում աշխատելով Գոռը կարողացավ զարգացնել հաղորդակցման և սոցիալական հմտություններ: Կարողացավ ցուցաբերել պատասխանատվություն ուսումնական գործընթացի նկատմամբ: ԱՄՓՈՓՈՒՄ Մեր օրերում առավել կարևոր հարց է դարձել ճանաչել հայրենիքը: Հայրենիքը սկսվում է պատմամշակութային կառույցների ուսումնասիրությունից, ճանաչումից, արժևորումից: Նախագծային աշխատանքի շրջանակներում ուսումնասիրած և հավաքագրած բոլոր ասպեկտները հաստատում են, որ գինին հայկական մշակույթի կարևորագույն մասն է և խորը արմատներ ունի հայ ժողովրդի կյանքում՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գինու մշակույթը սերտորեն կապված է եղել հայկական պետականության, տնտեսական և առևտրային հարաբերությունների հետ: Հայկական գինիներ արտահանվել են դեռևս Ք.ա. դարերում, իսկ միջնադարում հայկական վանքերը եղել են գինեգործության կարևոր կենտրոններ: Հայ ժողովրդի կյանքում գինին ունեցել է կրոնական, կենցաղային և մշակութային նշանակություն: Գինեգործությունն ունեցել է մեծ ազդեցություն հայ ժողովրդի տնտեսական կյանքի վրա: Հատկապես 19-20-րդ դարերում հայկական գինեգործությունը զարգացել է արդյունաբերական մակարդակով՝ շնորհիվ հայտնի գործարանների, ինչպիսիք են Արարատ, Նոյ և Արենի: Այսպիսով աշակերտների կողմից ուսումնասիրված և հետազոտական աշխատանքի միջոցով ներկայացված թեման գիտելիքների զգալի պաշար ավելացրեց նաև սովորողների մոտ, քանի որ աշակերտները կկարողանան ճիշտ պատկերացում կազմել մշակութային արժեհամակարգի մասին: Կրթական համակարգում շարունակաբար կատարվող բարեփոխումները պահանջում են նոր մեթոդոլոգիական մոտեցում, կազմակերպչական և բովանդակային նշանակության խնդիրների լուծման ժամանակ, որը կարծում եմ՝ կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Ինչպես տեսանք, նախագծային մեթոդը թույլ տվեց դրդել աշակերտներին կատարել տրամաբանական շաղկապված գործողություններ՝ համեմատում, համադրում, վերլուծում: Կարողացանք խթանել սովորողների ճանաչողական ակտիվությունը, հետաքրքրությունը ազգային պատմության, մշակույթի, ավանդույթների, ծեսերի ու սովորույթների նկատմամբ, կարողացանք զարգացնել ազգային և մշակութային գիտակցությունը և օգնել գնահատել այն գործոնները, որոնք նպաստում են ազգային միասնությանը և դաստիարակել մարդկանց, մշակութային արժեքների հանդեպ սեր, հարգանք ու խթանել նախնիների, անցյալի հանդեպ հարգանքը, պատմական և մշակութային ժառանգության պահպանության ձգտումը: Ուստի պետք է հասնել նրան, որ Հայաստանի պատմությունն ուսումնասիրելու միջոցով ևս սովորողները ձեռք բերեն մասնավորապես՝ քննադատական մտածողության հմտություններ՝ համեմատելով, հակադրելով, համադրելով, գնահատելով և կիրառելով պատմական տեղեկատվությունը կամ գիտելիքները, գրավոր և բանավոր ստեղծագործական մտածողության հմտությունները: Հայ ժողովուրդն իր հինգհազարամյա պետականության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մշակութային արժեքներին, հավատքին, սովորույթներին, ավանդույթներին՝ դրանով իսկ ձևավորելով ազգային արժեհամակարգ՝ խարսխված և ժողովրդական ավանդույթների, համաշխարհային գիտական և մշակութային արժեքների վրա։ Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ համագործակցողների (համագործակցային հմտություններ կիրառողներ) և գիտելիքների ակտիվ կիրառողներ (մտածողության հմտություններ կիրառողներ) ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը (ինքնաճանաչման և ինքնուղղորդման հմտություների կիրառումը): Անհրաժեշտ է հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն ընկալել որպես համաշխարհային քաղաքակրթության բաղադրիչ, զարգացնել քննադատական հմտություններ պատմական նյութի օգնությամբ: Զարգացնել թվային գրագիտություն՝ արդյունավետ կերպով օգտագործելով նոր տեխնոլոգիաների գործիքներն ու ռեսուրսները հետազոտության և նախագծային աշխատանքների համար զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ փոխգործակցության տարբեր մակարդակներում՝ տեղեկատվության փոխանակման համար։ «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակներում անցյալի ուսումնասիրման կիզակետում պահված են այն գործոնները, որոնք ձևավորել են մեր աշխարհընկալումը:
Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է տեսանյութ, QR կոդ, ժիլետներ, կտավ, սահիկ, գինի, ձևավորած գինու շշեր, որոնք ցուցադրվել են հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կարծիքներ, ներկայացվել առկա թերությունները, կատարվել է գնահատում: Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի տեսանյութ, գինի, ձևավորոծ շիշ: | |
| |
Դիտումներ: 184 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |