Մայիսի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Երկրաչափությունը զարդերում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Էլեն Առուստամյանը, Մարիամ Այվազյանը, Նանա Աբրահամյանը, Աննա Մարտիրոսյանը, Նանե Սարյանը, Հասմիկ Հակոբյանը, Վագիֆ Շահինյանը, Գոռ Տատինցյանը, Էմին Հայրապետյանն ու Հայկ Պետրոսյանը։ Ժամանակակից կրթության նպատակը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ, այլև սովորողի մեջ դիտարկումների, վերլուծության և ստեղծագործական մոտեցման ձևավորումը։ Այս առումով նախագծային աշխատանքները դառնում են անփոխարինելի գործիք՝ միավորելով տարբեր առարկայական ոլորտներ և զարգացնելով միջառարկայական կապեր։ «Երկրաչափությունը զարդերում» թեմայով նախագծային աշխատանքը նպատակ ուներ աշակերտներին մղել ստեղծագործելու, բացահայտելու երկրաչափության կապը մշակույթի և արվեստի հետ, ինչպես նաև զարգացնելու վիզուալ ընկալումը և կիրառական հմտությունները: Նախագծային աշխատանքի նպատակները՝
Նախագծային աշխատանքի խնդիրները՝
Նախագիծն իրականացվել է փուլային եղանակով՝
2. Ուսումնասիրական փուլ
3. Գործնական փուլ
Ձեռք բերված հմտություններ և կարողունակություններ
Հետաքրքիր և առանձնահատուկ կողմեր
Կիրառման ուղղություններ
Նախագծային աշխատանքը նպատակ ուներ ուսումնասիրել երկրաչափական պատկերների կիրառումը զարդարվեստում`բացահայտելով դրանց գեղագիտական, պատմամշակութային և կիրառական արժեքը։ Նախագծի շրջանակում սովորողները բաժանվեցին խմբերի։ Յուրաքանչյուր խումբ ստացավ հստակ դերեր՝ հետազոտողի, նկարագրողի, ներկայացնողի, ձևավորողի և համակարգողի։ Սովորողները ուսումնասիրեցին երկրաչափական ձևերի կիրառությունը հայկական, փայտե, կաշվե, կավե և ինտերիերային զարդերում։ Նրանք հավաքեցին և մշակեցին նյութեր, կատարեցին սեփական վերլուծություններ՝ զարդարվեստի մեջ երկրաչափության դերի վերաբերյալ։ Աշխատանքները ներկայացվեցին նաև տեսական, վերլուծական և ստեղծագործական հարթակներում։ Նախագծի արդյունքներն ամփոփվեցին շնորհանդեսով, տեսաշարով և ձեռագործ ցուցանմուշներով։ Սովորողները ներկայացրեցին իրենց ուսումնասիրած տեղեկությունները, պատմեցին զարդերի խորհրդանշական իմաստի մասին, ցուցադրեցին իրենց ստեղծած զարդանախագծերը։ Նախագիծը նպաստեց նաև համագործակցային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հետազոտական, վերլուծական և ստեղծագործական մտածողության ձևավորմանը։ Սովորողները կարողացան տեսնել, թե ինչպես է մաթեմատիկան ներդաշնակորեն առկա արվեստում։ Կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագծային աշխատանքը միջառարկայական է, այն իրականացվել է «Մաթեմատիկա», «Կերպարվեստ» և «ԹԳՀԳ» առարկաների հետ համատեղ։ Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատապես: Յուրաքանչյուր աշակերտ իր հերթին ուսումնասիրել է երկրաչափության կիրառությունը զանազան ոլորտներում՝ գիտական, մշակութային և կիրառական հարթակներում։
Էլեն Առուստամյանը նախագծի շրջանակում կատարեց շատ կարևոր տեսական աշխատանք։ Նա մանրամասն հավաքագրեց երկրաչափական պատկերների սահմանումներն ու դրանց հիմնական հատկությունները՝ եռանկյունու, քառակուսու, շրջանագծի, ուղանկյունու, բազմանկյունների և այլ ձևերի մասին։ Իր ուսումնասիրության ընթացքում նա համեմատեց տարածաչափության և հարթաչափության տարրերը՝ ցույց տալով, թե ինչպես են այդ պատկերները արտահայտվում թե՛ հարթության, և թե՛ տարածության մեջ։ Նրա վերլուծությունները դարձան հիմք նախագծի մյուս հատվածների գիտական մասի համար։ Նանա Աբրահամյանն իր ուսումնասիրությունն ուղղել է ազգային մշակութային ժառանգության՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայկական զարդարվեստին։ Նա վերլուծեց տարբեր դարաշրջանների հայկական զարդեր՝ բացահայտելով դրանցում երկրաչափական պատկերների բազմազանությունն ու խորիմաստ խորհրդանիշները։ Նանայի աշխատանքը նաև նպաստեց աշակերտների՝ ազգային ինքնագիտակցության խորացմանը։ Աննա Մարտիրոսյանը ոչ միայն ուսումնասիրեց երկրաչափական պատկերներով զարդեր, այլև ինքնուրույն պատրաստեց զարդեր՝ հիմնվելով սովորած ձևերի վրա։ Նա իր աշխատանքում համադրեց գեղագիտական մոտեցում և ճշգրիտ երկրաչափություն՝ ցուցադրելով, թե ինչպես կարող է տեսական գիտելիքը վերածվել գործնական արվեստի։ Հասմիկ Հակոբյանը և Նանե Սարյանն աշխատել են համատեղ՝ ուսումնասիրելով փայտից պատրաստված զարդերը։ Նրանք վերլուծել են, թե ինչպես են երկրաչափական պատկերները դառնում այս արվեստի կարևոր տարրեր՝ ստեղծելով յուրահատուկ և նրբաճաշակ զարդեր։ Աշակերտուհիները նաև պատրաստել են նկարչական աշխատանքներ, որոնցում պատկերել են իրենց պատկերացումները նմանատիպ զարդերի մասին։ Վագիֆ Շահինյանը, Գոռ Տատինցյանը, Էմին Հայրապետյանը, Հայկ Պետրոսյանն իրենց ուշադրությունն ուղղել են ինտերիերի ձևավորման մեջ երկրաչափական պատկերների կիրառությանը։ Նրանք ուսումնասիրել են պատերի զարդարանքի, կահույքի ձևերի, հատակների և առաստաղների դեկորների օրինակներ՝ ցույց տալով, թե ինչպես են երկրաչափական պատկերները հաղորդում ներդաշնակություն և կարգավորվածություն բնակարանային միջավայրին։ Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Էլեն Առուստամյանը նախագծի ընթացքում դրսևորեց տեսական գիտելիքի ամրապնդման և համակարգման բարձր կարողություն։ Նա հմտորեն համախմբեց երկրաչափական պատկերների սահմանումներն ու հատկությունները՝ դրանք ներկայացնելով հստակ ու տրամաբանական կերպով։ Էլենը ցուցաբերեց լավ զարգացած վերլուծական մտածողություն, ինչպես նաև աշխատեց տեղեկության տարբեր աղբյուրների հետ՝ ձևավորելով կառուցվածքային ընկալում հարթաչափության և տարածաչափության տարբերությունների շուրջ։ Մարիամ Այվազյանը առանձնացավ արվեստի և երկրաչափության կապը բացահայտելու իր ունակությամբ։ Նա մանրակրկիտ կերպով ուսումնասիրեց կաշվե զարդերը՝ կարողանալով վերլուծել դրանցում կիրառված երկրաչափական ձևերը։ Նրա աշխատանքը վկայում էր մշակութային նմուշների դիտարկման նրբանկատ մոտեցման, տվյալների ընտրության և կառուցվածքային վերլուծության հմտությունների մասին։ Նանա Աբրահամյանը ցույց տվեց ազգային մշակույթի հետազոտման խոր հասկացողություն։ Նա կարողացավ ընկալել հայկական զարդապատկերներում օգտագործվող երկրաչափական ձևերի խորհրդանշական և գեղարվեստական նշանակությունը։ Նրա մոտ պարզ արտահայտված էր սիմվոլների մեկնաբանման և պատմամշակութային նյութերի ուսումնասիրության կարողությունը։ Աննա Մարտիրոսյանը հիանալիորեն միավորեց տեսական գիտելիքը գործնական ստեղծագործության հետ։ Նա իր ձեռքով պատրաստեց երկրաչափական ձևերով զարդեր՝ ցուցաբերելով գեղարվեստական ճաշակ, ձևերի ճշգրիտ կառուցման հմտություն և ստեղծագործական մոտեցում։ Նրա մոտ ակնհայտ էր ձեռքի աշխատանքի հանդեպ ուշադիր և կենտրոնացված վերաբերմունքը։ Հասմիկ Հակոբյանն ու Նանե Սարյանն արդյունավետ աշխատեցին զույգով՝ ցուցադրելով համագործակցային աշխատանքի լավ կազմակերպվածություն։ Նրանք ուսումնասիրեցին և նկարազարդեցին փայտե զարդեր՝ ձևավորելով խորացված պատկերացում երկրաչափական ձևերի կիրառման մասին կիրառական արվեստում։ Աշակերտուհիները նաև դրսևորեցին գեղարվեստական մտածողություն, կարողացան ստեղծել տեսողականորեն գրավիչ և կառուցվածքով տրամաբանական աշխատանքներ։ Վագիֆ Շահինյանը, Գոռ Տատինցյանը, Էմին Հայրապետյանը, Հայկ Պետրոսյանն աշխատեցին ինտերիերի ձևավորման ուղղությամբ՝ բացահայտելով երկրաչափական պատկերների կիրառման հնարավորությունները ճարտարապետության և ներքին հարդարման մեջ։ Նրանք ցուցադրեցին տարածական մտածողություն, կառուցվածքային միավորների վերլուծության կարողություն և մշակեցին հետաքրքիր օրինակներ՝ ներկայացնելով գեղագիտական և ֆունկցիոնալ տարրերի համադրման իրենց ընկալումը։ Նախագծի շրջանակներում աշակերտները պատրաստել են տարբեր նյութերից երկրաչափական պատկերների կիրառությամբ զարդերի նմուշներ, կատարել նկարազարդումներ:
| |
| |
Դիտումներ: 196 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |