Մայիսի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Մշակութային խճանկար» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանն ու Գայանե Գրիգորյանը, «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արման Արզումանյանը, Էրիկա Դինունցը, Եվա Հովսեփյանը, Գոռ Մկրտչյանը, Լիլիա Միխայելյանը, Լիա Բակունցը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Էլեն Առուստամյանը, Աննա Մարտիրոսյանը, Գարիկ Հայրապետյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Անի Մինասյանը, Անի Մուսայելյանն ու Մարիա Լալայանը։ Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Արժեհամակարգ
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքները՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են`
Նախագծային աշխատանքի առաջնային նպատակներն են՝
Այս նախագծի իրականացման ընթացքում խրախուսվել է սովորողների` խնդրի վրա խորությամբ աշխատելու մոտիվացիան, ինչը նպաստել է իրական գիտելիքի և փորձի կարևորության ընկալմանը: Սովորողները ներգրավված են եղել հստակ ժամանակացույցի կազմման աշխատանքներում, մասնավորապես, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ նախագծի այս կամ այն փուլն ավարտին հասցնելու համար, ինչը ձևավորել է ինքնահսկողություն և պատասխանատվություն: Ուսումնական նախագծի իրականացումն աշակերտներին տվել է այնպիսի գիտելիքի և փորձի ձեռքբերում, որը կիրառելի է նաև հետագա կյանքի ընթացքում: Մասնավորապես, տեղեկույթի որոնումը, այդ տեղեկատվության ստուգումը, հետագա օգտագործումը հմտություններ են, որոնք օգտագործվելու են ողջ կյանքի ընթացքում: Իրական մարդկանց, խնդիրների և մարտահրավերների հետ աշխատանքը սովորողների մոտ ստեղծում է արդիականության զգացում, հստակ ավելացնում է նրանց ուսումնական մոտիվացիան:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Ամփոփիչ փուլ
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Հատկապես աշխատանքային գործընթացում հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Ակնհայտ է, որ երբ սովորողները աշխատանքը կատարում են իրենց ցանկությամբ, աշխատում են սիրով, համբերատարությամբ, համագործակցելով: Չնայած ամեն պահի ծագած դժվարություններին` խումբը համագործակցել է և խնդիրներին հարմար լուծումներ տվել: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում:
«Մշակութային խճանկար» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Լիա Բակունցն, Անի Մինասյանը, Լիլիա Միխայելյանը, Անի Մուսայելյանը ուսումնասիրել են Հայաստանի մշակույթի տարրերը, նախագծել և մոդելավորել են զարդանախշեր, հայկական տարազի և զարդերի նմուշներ: Եվա Հովսեփյանը, Էլեն Առուստամյանը, Լիա Բակունցն ու Լիլիա Միխայելյանը հավաքագրել և ներկայացրել են ազգային խոհանոցին բնորոշ կերակրատեսակների բաղադրատոմսեր, նախագծել և մոդելավորել են հայոց բանակի զինվորի հագուստը: Արման Արզումանյանը և Գոռ Մկրտչյանն ուսումնասիրել են հայոց բանակի զինվորի հագուստը, հայոց բանակի խոհանոցը: Անի Մուսայելյանը, Մարիա Լալայանը և Անի Մինասյանն ուսումնասիրել են Ռուսաստանի մշակույթի, տնտեսության, տիեզերագնացության բնորոշ տարրերը, դրանց ունեցած ազդեցությունը պետության, ժողովրդի զարգացման, ազգային դիմագծի վրա, պատրաստել են տիեզերանավի մոդելը, առանձնացրել են ազգային խոհանոցին բնորոշ կերակրատեսակները: Եվա Հովսեփյանը և Էրիկա Դինունցն ուսումնասիրել են Ֆրանսիայի ճարտարապետությունը, գնահատել են ֆրանսիական երաժշտության, մասնավորապես շանսոնի ազդեցությունը համաշխարհային երաժշտական մշակույթի ձևավորման վրա, պատրաստել են Շառլ Ազնավուրի երաժշտական դիմագիծը ներկայացնող ինտերակտիվ պաստառ` QR կոդով: Եվա Հովսեփյանը և Լիա Բակունցն առանձնացրել են ֆրանսիական խոհանոցին բնորոշ կերակրատեսակները: Աննա Մարտիրոսյանը, Գարիկ Հայրապետյանը և Էլեն Առուստամյանն ուսումնասիրել են անգլիախոս երկրների մշակութային առանձնահատկությունները, պատրաստել են բրիտանական լեգենդար «The Beatles» խումբը ներկայացնող ինտերակտիվ պաստառ` QR կոդով, առանձնացրել են ազգային խոհանոցին բնորոշ կերակրատեսակները: Խմբի բոլոր աշակերտները մասնակցել են վերջնական պրոդուկտի ստեղծմանը, նախագծել և պատրաստել են մոդելներ, ինտերակտիվ պաստառներ:
Լիա Բակունցն այս նախագծային աշխատանքում ընդգրկված ամենավառ ու պատասխանատու աշակերտներից է: Նա կատարելագործել է իր հմտությունները, մասնակցել թիմային աշխատանքին, դրսևորել կամք և վստահություն սեփական ուժերի հանդեպ: Նրա մոտ ձևավորվել է նախագծելու, մոդելավորելու կարողություններ, սեր ազգային տարազի, նրա առանձին տարրերի հանդեպ: Եվա Հովսեփյանը վերլուծել, գնահատել և ներկայացրել է անհրաժեշտ տվյալներ, դրսևորել հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն: Նա առանձնակի հետաքրքրությամբ է ուսումնասիրել ֆրանսիական շանսոնի, մասնավորապես, Շառլ Ազնավուրի թողած ազդեցությունը համաշխարհային երաժշտական մշակույթի վրա: Հավաքագրել է ֆրանսիական խոհանոցի ազգային ուտեստների մասին տեղեկույթ, պատրաստել տեսանյութ` դրանց պատրաստման և բաղադրատոմսերի վերաբերյալ: Լիլիա Միխայելյանն ուսումնասիրել և ընդլայնել է սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ: Նրա մոտ ձևավորվել է հնի ու նորի համադրման հետաքրքիր ունակություններ: Մեծ պատասխանատվությամբ մասնակցել է հայկական ազգային ուտեստների բաղադրատոմսերի հավաքագրման, նրանց պատրաստման գործընթացին: Արման Արզումանյանի մոտ դրսևորվել է քննադատական մտածողությունը, թիմում աշխատելու և համագործակցելու կարողությունները: Նա արժևորել է հայոց զինվորի` որպես հայրենիքի պաշտպանի ինստիտուտը: Գոռ Մկրտչյանի մոտ զարգացել է ստեղծագործական մտածողությունը: Նա առանձնակի պատասխանատվությամբ է ուսումնասիրել և ներկայացրել հայոց բանակին ու զինվորին վերաբերվող տեղեկույթը: Էրիկա Դինունցը մասնակցել է քննարկումներին, նրա մոտ ձևավորվել է թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ, հետաքրքրասիրություն համաշխարհային մշակույթի, նրա տարրերի հանդեպ: Աննա Մարտիրոսյանի մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, նա դարձել է ավելի շփվող, հետաքրքիր, բաց` նորն ընդունելու և քննարկելու: Գարիկ Հայրապետյանի մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, բացահայտվել են նրա թվային և համակարգչային գիտելիքները: Էլեն Առուստամյանը կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար, ցուցաբերել անձնային բարձր որակներ, ուրիշներին օգնելու պատրաստակամություն: Հավաքագրել է անգլիական ազգային խոհանոցի ուտեստների բաղադրատոմսեր, պատրաստեկլ դրանք, նկարահանել հետաքրքիր տեսանյութ պատրաստման ընթացքի մասին: Անի Մուսայելյանը որոնել և օգտագործել է բազմաբնույթ տեղեկույթ, խթանել խմբի ստեղծագործականությունը, պատրաստել տիեզերանավի մոդելը` զարգացնելով գործնական կարողությունները: Մարիա Լալայանի մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն: Անի Մինասյանը իրեն ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն: Դպրոցի տնօրենությունը, նախագծային աշխատանքի ղեկավար ուսուցիչները, մասնակից աշակերտները, ներկաները մեծ բավականությամբ հետևել են նախագծային աշխատանքի ներկայացման ողջ ընթացքին, հիացել նախագծի վերջնական պրոդուկտի կրեատիվությամբ, բազմազանությամբ, աշակերտների ստեղծագործ մտքի թռիչքով, երաժշտական կատարումով, մշակութային բազմազանության նկատմամբ սիրով և հանդուրժողականությամբ: Նախագծային աշխատանքի պաշտպանությունն անցել է պարզ, անկաշկանդ, գեղագիտական, մշակութային նուրբ ճաշակ ու ջերմ զգացումներ առաջացնող մթնոլորտում: Այն ավարտվել է ազգային ուտեստների ցուցահանդես-համտեսով: Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված: Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու: Նախագծային աշխատանքի պրոդուկստը՝ մշակութային փառատոն` համաշխարհային մշակույթի տարրերի, խորհրդանիշների եռաչափ մոդելների, ինտերակտիվ պաստառների ցուցադրությամբ, հայկական զարդանախշերի, տարազի, զարդերի նմուշների, հայոց բանակի զինվորի հագուստի նախագծմամբ, մոդելավորմամբ, համաշխարհային և ազգային խոհանոցի ներկայացմամբ։ Տեսասահիկ․ Հայաստանի պատմություն
| |
| |
Դիտումներ: 185 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |