«Travel brochure for Armenia» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Նոյեմբերի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Travel brochure for Armenia» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Հրանտ Իսունցը, Էլինա Հարությունյանը, Եվա Հովսեփյանը, Դավիթ Հովսեփյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Լիա Համբարձումյանը, Արփինե Մկրտչյանն ու Սերյոժա Մկրտիչյանը։

Իսունց Հրանտը խորացրել է գիտելիքները Հայաստանի հիմնական պատմական վայրերի և մշակութային իրադարձությունների մասին և զարգացրել է պատմական տերմիններով անգլերեն տեքստեր կազմելու և տվյալներ ճշգրտորեն հավաքագրելու կարողությունը։

Հարությունյան Էլինան ընդլայնել է գիտելիքները Հայաստանի բնական տեսարժան վայրերի (Սևան, Ջերմուկ, Տաթև) մասին և զարգացրել է գործնական լոգիստիկ տեղեկատվություն (տրանսպորտ, հյուրանոցներ) որոնելու և զբոսաշրջիկներին ուղղորդելու հմտությունը։

Համբարձումյան Լիան, Մկրտչյան Արփինեն և Մկրտչյան Սերյոժան խորացրել են գիտելիքները հայկական ազգային խոհանոցի և տիպիկ ուտեստների մասին։ Նրանք զարգացրել են գովազդային և զգայական տեքստեր (համեր, հոտեր, գույներ) անգլերենով ստեղծելու հմտությունը։

Հովսեփյան Եվան զարգացրել է խմբագրական և լեզվական ճշգրտության հմտությունները՝ ապահովելով տեքստերի անթերի անգլերենը և ձեռք է բերել գովազդային կարգախոսներ (Slogans) և գրավիչ վերնագրեր մշակելու ունակություն։

Հովսեփյան Դավիթը զարգացրել է թվային դիզայնի հմտությունները (գույներ, տառատեսակ, ֆորմատ) և ձեռք է բերել նկարները մշակելու և տեքստի հետ ներդաշնակ կոմպոզիցիա ստեղծելու ունակություն Publisher ծրագրով։

Բոլոր աշակերտները զարգացրել են տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման հմտությունները թվային և այլ աղբյուրներից, բարելավել են անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները՝ հատկապես ներկայացման և պաշտպանության փուլերում։ Թիմային աշխատանքի արդյունքում զարգացրել են թիմում աշխատելու և ընդհանուր նպատակին հասնելու համար պատասխանատվություն կրելու կարողությունները։

    

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.11.2025)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar