«My dream vacation» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«My dream vacation» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Ալեն Դաղունցը, Էլեն Հայրապետյանը, Արեգ Հարությունյանը, Միլենա Հովհաննիսյանը, Տիգրան Ղուշունցը, Արինե Մաթևոսյանը և Մարի Կոստանդյանը։

Հայրապետյան Էլենը ձեռք է բերել միջազգային ճանապարհորդության մանրամասն երթուղին պլանավորելու գիտելիքներ և կարողություն է զարգացրել ճանապարհորդության համար տարբեր տրանսպորտային միջոցների (ավիաթռիչքներ, ցամաքային տրանսպորտ) հետազոտման և ամրագրման գործընթացները վերլուծելու համար։

Հարությունյան Արեգը խորացրել է գիտելիքները ընտրված երկրի պատմության, նշանավոր իրադարձությունների և քաղաքական կառուցվածքի վերաբերյալ։ Նա նաև զարգացրել է մեծ քանակությամբ պատմական և քաղաքական տեղեկատվություն հավաքելու, զտելու և ամփոփելու կարողությունը։

Հովհաննիսյան Միլենան ընդլայնել է բառապաշարը և գիտելիքները տվյալ երկրի կարևորագույն տեսարժան վայրերի, ավանդույթների ու մշակութային առանձնահատկությունների մասին, կատարելագործել է բանավոր և գրավոր անգլերենով մշակութային և աշխարհագրական վայրերը մանրամասն նկարագրելու կարողությունը։

Ղուշունց Տիգրանը ձեռք է բերել սահիկաշարերի ստեղծման, դիզայնի մշակման և տեղեկատվության տեսողական ներկայացման (քարտեզներ, լուսանկարներ) գիտելիքներ։ Նա նաև զարգացրել է տեղեկատվությունը տեսողական և տրամաբանական ներկայացման միջոցով արդյունավետ հաղորդակցելու կարողությունը։

Դադունց Ալենը ընտրել է թեմային առնչվող երկու որակյալ նկար։

Մաթևոսյան Արինեն ուսումնասիրել է ազգային խոհանոցի առանձնահատկությունները և տոների/ավանդույթների նշանակությունը, ձևավորելով հարգալից վերաբերմունք այլ մշակույթների հանդեպ, զարգացրել է որոշակի մշակութային թեմաների շուրջ տեղեկատվություն հավաքագրելու և կազմակերպելու կարողությունը։

Կոստանդյան Մարին ամրապնդել է թեմային համապատասխան քերականական կառույցները և նոր բառապաշարը գրավոր խոսքում կիրառելու գիտելիքները։ Նա զարգացրել է անգլերեն տեքստերում քերականական և բառային սխալները հայտնաբերելու, շտկելու և աշխատանքը վերջնական տեսքի բերելու հմտությունները:

    

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.12.2025)
Դիտումներ: 145 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar