«Հին հայկական զենքերը և մարտարվեստը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Հին հայկական զենքերը և մարտարվեստը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Դանիել Արզումանյանը, Գրիշա Խաչատրյանը, Արեն Վարդանյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Սոնա Զիլֆուղարյանը, Արսեն Հովհաննիսյանը, Մանվել Հովհաննիսյանը, Սառա Գրիգորյանն ու Լևոն Ղազարյանը։

Զիլֆուղարյան Սոնա. Սովորողը ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորել և աշխատել է տարբեր իրավիճակներում: Կարողացել է սեփական ուժերով, համագործակցելով ընկերների հետ ստեղծել կրծքանշաններ և ձեռք բերել նոր գիտելիքներ: Սոնան կարողացել է գտնել և ներկայացնել տեղեկություններ հին հայկական զենքերի տեսակների մասին: Սոնայի մոտ զարգացել է անցյալի, ներկայի երևույթների վերլուծության, համեմատության և սեփական կարծիքն արտահայտելու ու հիմնավորելու կարողություններ և հմտություններ:

Հովհաննիսյան Արսեն. Սովորողը ձեռք է բերել գիտելիք՝ հետաքրքրությունից բխող հարցադրումներ անելով: Նրա մոտ ձևավորվել է աշխարհի հնագույն մարտարվեստի և զինվարժության ձևերի տարածման պատմական պատճառների և գաղտնիքների կիրառման և բացահայտման կարողություն: Ուսումնասիրել և ներկայացրել է Վանի թագավորության և Արտաշեսյանների ժամանակաշրջանի մարտարվեստի և զինավարժության ձևերը:

Հովհաննիսյան Մանվել. Հետազոտել և բացահայտել է Բագրատունիների ժամանակաշրջանի ռազմական ավանդույթներն ու մարտական հնարքները: Սովորողի մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, կարողացել է կառավարել սեփական ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները: Կարողացել է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն իր կողմից ուսումնասիրված նյութը, այլ նաև արժևորել ուսումնասիրությունը՝ որպես մշակութային և գիտական արժեք:

Գրիգորյան Սառա. Ձևավորվել է պատմական տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն՝ հետազոտական մեթոդների կիրառմամբ: Քննադատական հմտության և հետազոտական մեթոդների կիրառումը հնարավորություն տվեց մեկնաբանել հայ ժողովրդի անցյալի գործողությունները, պատմական փաստերի ուսումնասիրության արդիականությունը՝ պաշտպանության և բանակի զարգացման գործընթացներում՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ խաղաղ ժամանակ: Հետազոտել է, թե ինչպես են ձևավորվել հայկական բանակը և զենքերի արտադրությունը տարբեր դարաշրջաններում: Կարողացել է օգտագործել ստացած գիտելիքները և ձևավորել բուկլետ:

Ղազարյան Լևոն. Սովորողի մոտ ձևավորվել է ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Կարողացել է հավաքագրել տեղեկույթ և ուսումնասիրել զենքերի պատրաստման աստիճանական զարգացումը Արշակունիների կառավարման ժամանակահատվածում: Լևոնի մոտ տեսանելի են դարձել մշակութային դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու կարողություններ: Կարողացել է շատ արագ ինքնակազմակերպվել, մակետների հարցում օգտակար լինել նաև մյուսներին, ցուցադրել սեփական կարողություններն ու հնարավորությունները: Բացահայտել է Արշակունիների ժամա նակաշրջանի բանակի զինատեսակների և մարտարվեստի առանձնահատկությունները:

Արզումանյան Դանիել. Ներկայացրել է, թե ինչպես էին զենքերը արտացոլում հայոց մշակույթն ու արժեքները: Բացահայտել է հին հայկական զենքերի կառուցվածքը և դրանց կիրառությունը մարտերում: Սովորողի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում զարգացել է մտածողության ինքնուրույնության, սեփական գիտելիքներն ինքնուրույն լրացնելու և հարստացնելու հմտություններ:

Խաչատրյան Գրիշա. Ներկայացրել է զենքերի տեսակները և հայ մարտիկի կերպարը: Հավաքել է հնագիտական գտածոների լուսանկարներ: Թիմում աշխատելով Գրիշան կարողացել է զարգացնել հաղորդակցման և սոցիալական հմտություններ: Կարողացել է ցուցաբերել պատասխանատվություն ուսումնական գործընթացի նկատմամբ:

Վարդանյան Արեն․ Հիմնավորել է զենքերի պահպանման և ճանաչման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Համեմատել է հին հայկական զենքերի տեսակները արդի զինատեսակների հետ: Կարողացել է ձևավորել վստահություն սեփական ուժերի հանդեպ, կարողացել է կառավարել սեփական ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները:

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2025)
Դիտումներ: 111 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar