|
Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հրաբուխ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մարի Ակունցը, Սուրեն Մինասյանը, Անի Նարինյանը, Լիլիթ Շիրինյանը, Միքայել Պետրոսյանը, 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մենուա Ալեքսանյանը, Ալեքս Խաչյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Լևոն Ղազարյանը։ Ղազարյան Լևոնը ուսումնասիրել է աշխարհի ֆիզիկական քարտեզը, տեղորոշել հայտնի հրաբուխները, առանձնացրել դրանք քարտեզի վրա: Ձեռք է բերել վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ: Ակունց Մարին ընդլայնել է իր գիտելիքները հրաբուխների կառուցվածքի և առաջացման մասին, ձեռք է բերել համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ: Նրա մոտ ձևավորվել է քննադատական մտածողություն և երևույթների խորքային ընկալման կարողություն: Մինասյան Սուրենը բացահայտել և կարևորել է հրաբուխների դասակարգման, գործող և հանգած հրաբուխների մասին տեղեկույթը, ձեռք բերել հաղորդակցական հմտություններ: Խորացրել է իր աշխարհագրական գիտելիքները: Նախագծի իրականացման ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու աշակերտ, ցուցաբերել հետաքրքրություն առարկայի և նախագծային աշխատանքի թեմայի հանդեպ: Նարինյան Անին ամրապնդել է իր գիտելիքները հրաբուխների հետևանքների վերաբերյալ, ցուցաբերել աշխարհագրական մտածողություն, ցույց տվել հրաբուխների առաջացման, ժայթքման, հետևանքների միջև դրսևորվող երկրաբանական կապերը: Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ: Պետրոսյան Միքայելը ուսումնասիրել և ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել բնակչությանը հրաբուխներից, ձեռք է բերել աշխարհագրական կարևոր պատկերացումներ, գիտելիքներ: Ձեռք է բերել սահուն, բանավոր մտքերն արտահայտելու կարողություններ: Ցուցաբերել է բարձր ուսումնական մոտիվացիա, ստեղծագործականություն: Ալեքսանյան Մենուան հավաքագրել է Հայկական լեռնաշխարհի հրաբուխների մասին տեղեկույթ, ձեռք բերել այն վերլուծելու, ներկայացնելու կարողություններ: Խորացրել է իր աշխարհագրական գիտելիքները, ձեռք է ժամանակն ու ռեսուրսները ճիշտ կառավարելու հմտություններ: Խաչյան Ալեքսը ձեռք է բերել աշխարհագրական տեղեկույթը ներկայացնելու կարողություններ: Եղել է թիմի պատասխանատու անդամ, ժամանակին կատարել իրեն տված հանձնարարությունները:
| |
|
| |
| Դիտումներ: 113 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



