«Սիրո և արդարության երգիչը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Սիրո և արդարության երգիչը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Նարե Ալումյանը, Հարութ Աղաջանյանը, Ալեքս Յուզբաշյանը, Գոռ Խաչունցը, Մարի Կարապետյանը, Արկադյա Ճաղարյանն ու Ալյոնա Մալունցը։

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքները Նարե Ալումյանի մոտ ձևավորեցին պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն: Նարեն ընդլայնել է իր գիտելիքները Սայաթ-Նովա աշուղ-բանաստեղծի և նրա ստեղծագործությունների մասին։

Հարութ Աղաջանյանը մասնակցել է բառարանի կազմմանը: Նա հավաքել և բացատրել է ստեղծագործությունների մեջ հանդիպող բարդ և անհաասկանալի բառերը՝ ներկայացնելով դրանց իմաստը պարզ ու հասկանալի ձևով: Աշխատանքը նպաստել է թեմայի խորքային ընկալմանը: Զարգացած կարողունակությունները՝ լեզվական կարողունակություն, բառապաշարի հարստացում, ինքնուրույն աշխատելու կարողություն:

Ալեքս Յուզբաշյանը շարունակել է բառարանի համալրման աշխատանքը՝ ավելացնելով նոր բառեր և արտահայտություններ: Նա ուշադրություն է դարձրել բառերի իմաստին և կիրառությանը: Կատարված աշխատանքի արդյունքում նրա մոտ զարգացել են հետևյալ կարողունակությունները՝ ընթերցանության ըմբռնում, վերլուծական մտածողություն, լեզվական ճշգրտություն:

Գոռ Խաչունցն իրականացրել է հետազոտական աշխատանք՝ հավաքելով տեղեկություններ հեղինակի կյանքի և ստեղծագործության գաղափարական ուղղվածության մասին: Աշխատանքի արդյունքում նրա մոտ զարգացել են տեղեկատվության որոնում կատարելու, վերլուծելու, հաղորդակցվելու կարողունակություն: Ցուցաբերել է բարձր ուսումնական մտիվացիա:

Մարի Կարապետյանը մասնակցել է նախագծի նյութերի համակարգման և ձևավորման աշխատանքներին՝ ապահովելով ներկայացման ամբողջականությունը: Նրա մոտ զարգացել են կազմակերպչական կարողությունը, համագործակցելու, պատասխանատվության կարողունակությունը:

Արկադյա Ճաղարյանը ստեղծել է դիմանկար՝ արտացոլելով Արդարության և սիրո երգիչ կերպարի գաղափարական և զգացմունքային կողմերը: Զարգացել են ստեղծագործական մտածողությունը, գեղարվեստական ինքնարտահայտումը, պատկերային ընկալումը:

Ալյունա Մալունցը կազմել է նախագծի եզրափակիչ ամփոփումը՝ ներկայացնելով աշխատանքի նպատակները, արդյունքները և կարևորությունը: Կատարված աշխատանքի արդյունքում Ալյոնայի մոտ զարգացել են ամփոփիչ մտածողության, խոսքի կառուցման, ինքնարտահայտման կարողունակությունները:

    

    

    


 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2025)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar