«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 8-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեց Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի բուժքույր Հրանուշ Սրապյանը։ Դասի թեման էր՝ «Առաջին օգնություն»։ Հրանուշ Սրապյանը նախ խոսեց մասնագիտության ընտրության մասին, ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունը, որից հետո ներկայացրեց տարբեր իրավիճակներում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու կանոնները։ Ծնողն առանձին խոսեց սրտանոթային հիվանդությունների մասին, ներկայացրեց, թե ինչպես են իրականացվում աշխատանքները Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում։ Գործնական աշխատանքի միջոցով ցուցադրվեց ներերակային միջամտությունն ու կաթետրի տեղադրման սկզբունքները։ Հանդիպումն օգնեց նաև աշակերտներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում։ Որոշների մոտ ցանկություն առաջացավ ընտրելու բուժքրոջ/բուժեղբոր մասնագիտությունը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 8-րդ «Բ» դասարանի ծնող Հրանուշ Սրապյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 207 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |