Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչների 41 տոկոսն ատեստավորված է

Նոյեմբերի 30-ին ավարտվեց 2025 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի արդյունքները նշանավորեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հերթական հաջողությունը։

Դպրոցի ուսուցիչները այս տարի ևս ակտիվորեն ներգրավվել են կամավոր ատեստավորմանը՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և առաջադիմություն։ Բազմաթիվ մանկավարժներ երկրորդ և երրորդ անգամ մասնակցել են գործընթացին՝ նպատակ ունենալով շարունակաբար բարձրացնել իրենց արդյունքները և կատարելագործել մասնագիտական կարողությունները։

2025 թվականին առաջին անգամ կամավոր ատեստավորմանը մասնակցած դպրոցի ուսուցիչներ Կարինե Մալխասյանը, Տաթևիկ Փարսադանյանը, Ռիտա Շալունցը, Կարինե Արզումանյանը, Ռուզաննա Խաչատրյանը և Հայկ Օհանյանը գրանցել են բարձր արդյունքներ՝ հաստատելով դպրոցի ուսուցչական կազմի բարձր մասնագիտական ներուժը։

Նշենք, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչները 2023 և 2024 թվականներին ևս ցուցաբերել են բարձր ակտիվություն և բարձր արդյունքներ կամավոր ատեստավորման գործընթացում։ Ընդհանուր առմամբ՝ դպրոցի ուսուցչական անձնակազմի 41 տոկոսը մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ ստանալով բարձր գնահատականներ։ Արդյունքների հիման վրա ուսուցիչների համար սահմանվել է 200 000 դրամ դրույքաչափ, ինչպես նաև 30–50 տոկոս հավելավճար։

Դպրոցում առանձնակի կարևորություն է տրվում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, և կամավոր ատեստավորմանը մասնակցության բարձր ցուցանիշը հերթական անգամ փաստում է մանկավարժական կազմի համատեղ ու պատասխանատու աշխատանքը՝ կրթական որակը մշտապես բարձր պահելու ուղղությամբ։

    

    

    

    

    

    

2023–2025 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած դպրոցի 18 ուսուցիչներն են․

  • Մալխասյան Կարինե - դասվար
  • Փարսադանյան Տաթևիկ - դասվար
  • Շալունց Ռիտա - դասվար
  • Արզումանյան Կարինե - «Տեխնոլոգիա»
  • Խաչատրյան Ռուզաննա - «Հասարակագիտություն»
  • Օհանյան Հայկ - «Ֆիզիկա»
  • Ղուլյան Օլյա - «ԹԳՀԳ»
  • Գրիգորյան Թագուհի - «Անգլերեն»
  • Հայրապետյան Մարիամ - «Ռուսաց լեզու»
  • Գյուրջյան Շահանե - «Ռուսաց լեզու»
  • Առստամյան Ալլա - «Մաթեմատիկա»
  • Սարգսյան Լիլիթ - «Հայոց լեզու»
  • Սարգիսջանյան Անուշ - «Հայոց լեզու»
  • Պողոսյան Կարինե - դասվար
  • Ջավահիրյան Իրինա - դասվար
  • Պետրոսյան Մարգարիտա - «Ռուսաց լեզու»
  • Հարությունյան Սոնա - «Հայոց լեզու»
  • Աբգարյան Աննա - «Ֆիզկուլտուրա»։

Հավելենք, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի կողմից շնորհակալագրերով են պարգևատրվել բոլոր այն ուսուցիչները, որոնք 2023–2025 թվականներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել բարձր արդյունքներ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի արժևորել մանկավարժների մասնագիտական աճը, խրախուսել նրանց շարունակական ինքնակատարելագործումը և ընդգծել որակյալ կրթության ապահովման գործում նրանց կարևոր դերակատարումը։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.12.2025)
Դիտումներ: 241 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar