Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը, որն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ–ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում։

Դեկտեմբերի 4-ին ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն» թեմայով առաջին դասընթացը, որի ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի, Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, Խնձորեսկի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու Գորիսի պետական քոլեջի ուսանողները ծանոթացան մեդիագրագիտության սահմանման, 5 հարցերի, մեդիագրագետ սպառողին ուղղված 10 հուշումների, մեդիայի տեսակների ու մանիպուլյացիաների հետ։

«Մեդիագրագիտություն» թեմայի ուսուցման արդյունքում մասնակիցները իմացան մեդիագրագիտության սահմանումը, մեդիագրագիտության կարևորությունն այսօր, մեդիագրագիտության 5 հարցերը, 10 հուշում մեդիագրագետ սպառողին, քննադատական մտածողություն, մեդիասպառողի կարծիքը, մեդիայի դերը և դրա նկատմամբ հավատը, ինչ է մեդիագրագիտությունը և ինչու է այն պետք առօրյա կյանքում, ինչ ասել է լինել մեդիագրագետ, տեղեկատվության ստեղծողը, ուղերձը, ում համար է այն ստեղծված, կիրառված հնարները, միջոցները, դրա տարածման նպատակը, մեդիայի տեսակներն ու մանիպուլյացիան։

Դասընթացը վարեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ու «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

«Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նախաձեռնող խումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.12.2024)
Դիտումներ: 165 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar