|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներգրավվել է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում․ երեխայի զարգացման ամբողջական մոտեցում դիմակայության և ակադեմիական հաջողության համար» ծրագրին։ Նախաձեռնությունը իրականացվում է «Դասավանդի՛ր Հայաստանի» և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում ծրագրի մենթոր Աստղիկ Բալայանը ներկայացրեց իրականացված աշխատանքների ընթացքը, ձեռքբերումներն ու առաջիկա գործողությունների պլանը։ Մասնակիցները քննարկեցին ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր՝ կիսվելով իրենց փորձով և դիտարկումներով։ «Դասավանդի՛ր Հայաստանի» ներկայացուցիչ Մարիամ Մարիկյանը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ նշելով, որ այն ընթանում է արդյունավետ և տալիս է տեսանելի արդյունքներ։ «Ծրագրի շնորհիվ սովորողները կարողանում են հաղթահարել ուսումնական բացերը, իսկ նրանց հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը ստանում է նոր որակ»,- ընդգծեց Մարիկյանը։ Աստղիկ Բալայանն ու Մարիամ Մարիկյանը շնորհակալություն հայտնեցին դպրոցի ղեկավարությանը և ուսուցիչներին ակտիվ ներգրավվածության, համագործակցային մթնոլորտ ստեղծելու և ծրագրի արդյունավետ իրագործման համար։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել աշակերտների բազմակողմանի զարգացումը՝ համադրելով ուսումնական առաջընթացը, հոգեբանական աջակցությունը և դպրոցական միջավայրի բարեկեցությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 172 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




