|
Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Чайные традиции Англии и России» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Լիանա Գրիգորյանն ու Թագուհի Գրիգորյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Կատրին Արզումանյանը, Վիկա Աբրահամյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Լիլի Հովհաննիսյանը, Մանե Դաղունցը, Անի Աբգարյանը, Գոռ Հովսեփյանը։ Հովհաննիսյան Լիլի Զարգացրեց թեմայի շուրջ բազմաբնույթ աղբյուրներից տեղեկություններ հավաքագրելու հմտությունը։ Աշխատանքի ընթացքում կարողացավ ընտրել համապատասխան նյութերը, մշակել դրանք և արդյունքում զգալիորեն ընդլայնեց իր գիտելիքների պաշարը՝ ցուցաբերելով հետազոտական հետաքրքրություն և ինքնուրույնություն։ Դաղունց Մանե Թեյի մշակութային ավանդույթների ուսումնասիրության ընթացքում ձևավորեց վերլուծական մտածողություն՝ սովորելով տարբերակել հիմնականն ու երկրորդականը։ Նա կարողացավ համակարգել հավաքագրված տեղեկատվությունը, կառուցել տրամաբանական եզրահանգումներ և ներկայացնել նյութը հստակ ու նպատակային ձևով։ Աբգարյան Անի Զարգացրեց համեմատական վերլուծություն իրականացնելու կարողությունը՝ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա։ Աշխատանքի ընթացքում կարողացավ բացահայտել թեմատիկ ընդհանրություններն ու տարբերությունները՝ ձևավորելով քննադատական և վերլուծական մտածողություն։ Հովսեփյան Գոռ Ձեռք բերեց ուրիշների կատարած աշխատանքները գնահատելու, ստուգելու և վերլուծելու հմտություններ։ Նա կարողացավ նկատել առկա թերություններն ու բացթողումները, առաջարկել դրանց շտկման ուղիներ և նպաստել աշխատանքի որակի բարելավմանը։ Աբրահամյան Վիկա Ուսումնասիրեց ավանդույթների ազդեցությունը հասարակության ապրելակերպի և ազգային ինքնության ձևավորման վրա։ Աշխատանքի ընթացքում զարգացրեց հետազոտական հմտությունները, կարողացավ ձևակերպել հիմնավորված մտքեր և ներկայացնել ուսումնասիրության արդյունքները կառուցվածքային և հասկանալի ձևով։ Արզումանյան Կատրին Ծանոթացավ բուկլետներ պատրաստելու տեսական և գործնական հմտություններին։ Նա հաջողությամբ կիրառեց ստացած գիտելիքները՝ ստեղծելով թեմային համապատասխան, տեղեկատվական և ձևավորված բուկլետներ։ Ավագյան Շաքե Զարգացրեց թիմային աշխատանքի շրջանակում ընկերների կատարած աշխատանքը համակարգելու, կազմակերպելու և ներկայացնելու կարողությունները։ Նա կարողացավ ապահովել աշխատանքի ամբողջականությունն ու հստակ ներկայացումը՝ ցուցաբերելով պատասխանատվություն և առաջնորդական հմտություններ։
| |
|
| |
| Դիտումներ: 135 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






