Հունվարի 10-ին տեղի ունեցավ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարեմուտի միջոցառումը, որի ընթացքում ամփոփվեց նաև 2024 թվականը։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանը, գլխավոր հաշվապահ Մայրանուշ Թոխունցը, մեթոդմիավորումների նախագահներն ամփոփեցին 2024 թվականը, խոսեցին իրականացված աշխատանքների, ձեռքբերումների, բացթողումների, ինչպես նաև 2025 թվականից իրենց ակնկալիքների մասին։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի ու վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանի հրամանով դպրոցի աշխատակազմը 2024 թվականին բարեխիղճ աշխատելու և դպրոցի նկատմամբ ցուցաբերած անսակարկ նվիրումի համար պարգևատրվեց շնորհակալագրերով։ Արձանագրենք, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը 2024 թվականին ունեցել է մի շարք ձեռքբերումներ։ 2024 թվականին հաստատվել է դպրոցի զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանի կողմից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում՝ հավաքելով առավելագույն՝ 10 միավոր, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը ճանաչվել է 2024 թվականի ապրիլ ամսվա հաղթող: Իսկ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցիչների միջազգային օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում հավաքելով առավելագույն 91․44 միավոր, Սերգեյ Ավանեսյանը հաղթող է ճանաչվել։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Օլյա Ղուլյանը, Թագուհի Գրիգորյանը, Մարիամ Հայրապետյանը, Շահանե Գյուրջյանը, Ալլա Առստամյանը, Լիլիթ Սարգսյանը, Անուշ Սարգիսջանյանը, Կարինե Պողոսյանն ու Իրինա Ջավահիրյանը նույնպես մասնակցել են 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորմանն ու գրանցել բարձր արդյունքներ։ Դպրոցը, շնորհիվ «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանի և Աննա Աբգարյանի սպորտում ունեցել է մի շարք ձեռքբերումներ և հաղթանակներ տարածքային, համայնքային, մարզային և հանրապետական փուլերում։ 2024 թվականի Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել է Գորիսի պետական համալսարանի և Գորիսի պետական քոլեջի պարկտիկանտներին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տեսանյութը հաղթող է ճանաչվել «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում։ Դպրոցի մանկավարժներ Արմինե Հարությունյանը, Անուշ Աղաբեկյանը, Կարինե Մալխասյանը, Ռիտա Շալունցը, Արուս Դոլունցը, Վարդ Գրիգորյանը, Սոնա Հարությունյանը, Տաթևիկ Փարսադանյանը, Հերմինե Ալավերդյանը, Ալինա Միքայելյանը հանդես են եկել զեկույցներով, իսկ Սերգեյ Ավանեսյանի ու Օլյա Ղուլյանի կողմից համահեղինակությամբ հրապարակվել է երեք ուսումնական ձեռնարկ։ Մայիսի 13-17-ը ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Ստուգման արդյունքների ամփոփման ժամանակ տեսչության ներկայացուցիչներ Ռուզաննա Ադոյանն ու Դիանա Ալեքսանյանը շնորհակալություն են հայտնել դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին և տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանին՝ դպրոցում կրթության գործընթացը պատշաճ կազմակերպելու, թղթավարությունն ըստ կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրականացնելու, ինչպես նաև կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտն ապահովելու համար: Գոհունակություն են հայտնել նաև ուսուցիչներին ու հոգեբանամանկավարժական բազմամասնագիտական թիմին՝ իրականացվող աշակերտակենտրոն ուսուցման համար։ 2024 թվականին հաստատվել և ներկայացվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հիմնը, դրոշը, տարբերանշանը, որոնց հեղինակներն են Սերգեյ Ավանեսյանը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանն ու «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը: Դպրոցի «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանն ու տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն անց են կացրել դասընթացներ Գորիսի պետական համալսարանում և Գորիսի Իմփաքթ Հաբ Սյունիքում։ Դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետության Բորդո քաղաքում մասնակցել է վերապատրաստման դասընթացի։ «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի՝ Գերցենի անվան մանկավարժական համալսարանում իրականացված «Современный русский язык и методика преподавания РКИ» թեմայով մասնագիտական վերպատրասման դասընթացին։ 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների արդյունքներով տարածքային, մարզային և հանրապետական փուլերում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 21 աշակերտ արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարբեր դասարանների 23 աշակերտ «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2024»-ի արդյունքներով արժանացել են դիպլոմների և գովասանագրերի: Դիպլոմների և գովասանագրերի ընդհանուր թիվը՝ 33: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Օլյա Ղուլյանի, Աննա Աբգարյանի, Ռուզաննա Խաչատրյանի, Մարինե Բաբայանի կողմից ներկայացված «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագիրը հաղթող է ճանաչվել, որի շրջանակում նախաձեռնող խմբին տրամադրվել են համակարգիչներ, պրոյեկտոր, գրատախտակ, ինչպես նաև դպրոցում իրականացվում են թվային գրագիտության դասընթացներ Գորիս համայնքի 12-16 տարեկան դպրոցականների համար։
| |
| |
Դիտումներ: 487 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |