Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն է. մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:
Սեպտեմբերի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 7-րդ «Բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին:
Սեպտեմբերի 21-ին, Գորիս Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ՝ Արփինե Մարտիրոսյանի հետ այցելեցին դպրոցի մերձակա բացատ։ Այցը կրում էր ուսումնադաստիարակչական բնույթ։
Այսօր իրենց առաջին քայլերը Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց ուղղեցին առաջին դասարանցիները։ Նրանց համար Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը մեկնարկել էր մեկ օր շուտ։