2019 թվականից սկսած Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել են մի շարք հիմնանորոգման, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ

2019 թվականի օգոստոսի 20-ին Դավիթ Կոստանդյանն ընտրվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն։

2019 թվականից սկսած դպրոցում իրականացվել են մի շարք վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, փոխվել են պատուհանները, դռները։

Այս ամենի մասին դպրոցի ֆեյսբուքյան էջում և կայքում ներկայացված է ամբողջական ինֆորմացիա։ 

Վերջին շրջանի աշխատանքների մասին ինֆորմացիան՝ հղումներով՝ ստորև․

  1. Վերանորոգվել է Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի հատակը, խոհանոցի պատերը սալիկապատվել են (02.12.2019թ.)
  2. Ավարտվեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչանոցի վերանորոգման աշխատանքները (02.12.2019թ.)
  3. Վերանորոգվում են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասարաններն ու միջանցքը (19.01.2020թ.)
  4. Չօգտագործվող և կիսաքանդ տարածքը՝ 80 նստատեղով նիստերի դահլիճ (29.04.2021թ.)
  5. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շինարարական եռուզեռ է (29.12.2021թ.)
  6. Հիմնանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական մասնաշենքի միջանցքը (11.03.2022թ.)
  7. Վերագործարկվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետը (06.04.2022թ.)
  8. Հիմնանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը (06.07.2022թ.)
  9. Հիմնանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի միջանցքը (07.07.2022թ.)
  10. Հիմնանորոգվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական մասնաշենքի սանհանգույցները (24.08.2022թ.)
  11. Երկար տարիների դադարից հետո մասնակի վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճը (20.05.2023թ.)
  12. Վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Կենսաբանության կաբինետը (24.09.2023թ.)
  13. Հիմնանորոգվում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը (31.01.2023թ.)
  14. Վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը (11.04.2024թ.)

Այս նույն ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց մասնակից են եղել ոչ միայն դպրոցի աշխատակիցներն ու աշակետները, այլ նաև համայնքի երիտասարդները, համայնքում գործող կազմակերպությունները: Դպրոցի կայքի «Համագործակցություն» բաժնում ներկայացված են դպրոցի և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված որոշ ծրագրեր։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.06.2024)
Դիտումներ: 242 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar