ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:
Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագրի առաջին փուլը, որը նախատեսում է իրականացնել մինչև նոյեմբերի 30-ը:
Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:
Բոլոր երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը համագործակցային գործընթաց է։ Հոկտեմբերի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցած հանդիպումը ծնողների, ուսուցիչների հետ նպատակ ուներ ևս մեկ անգամ շեշտադրել այս փաստը։
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով:
Ավարտվեց ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների առաջնության միջհամայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը:
Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք մեծագույն ներդրում ունեք մեր երկրի զարգացման գործում: Դուք ունեք շատ դժվարին, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա սերունդներին, ովքեր կդառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Սեպտեմբերի 27-ից սկսվել ու ամենօրյա պարբերականությամբ մարզպետարանում շարունակվում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հանդիպում-խորհրդակցությունները մարզի դպրոցների տնօրենների հետ։