Աշակերտները ծանոթացան քոլեջում ներդրված մասնագիտություններին, ներկա գտնվեցին դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների դասերին, ինչպես նաև մասնակցեցին գործնական աշխատանքներին։
ԳՏՄԱԿԻ տնօրեն Հերմինե Շալունցը անդրադարձ կատարեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ կապված աշխատանքներին, շեշտեց ուսուցիչների և ուսուցչի օգնականների դերի կարևորությունը և դասապրոցեսի ընթացքում նրանց պարտականությունների ճիշտ բաշխումը:
Ապրիլի 29-ին և 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների տասնհինգ հանրակրթական ուսումնական հաստատությունների խոհարարների վերապատրաստման դասընթաց, որն իրականացվում է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում:
Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են՝
Ջերմատան այգեպան Նունե Ջավահիրյանը ծնողներին ու աշակերտներին ներկայացրեց ջերմատան հողի տեղաձևման, տնկման խտության և բաժակների պատրաստման մի քանի տարբերակներ, խոսեց այս պահին ջերմատանն աճող ելակի և կաթիլային ոռոգման մասին:
Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը` փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառմամբ։
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ:
Կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ 2021-2022 ուսումնական տարվանից սկսած 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունը նույնպես իրականացվելու է կենտրոնացված կարգով: