Նյութերը ենթաբաժնում: 225
Ցուցադրված նյութերը: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 22 23 »


Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 2025-2026 ուսումնական տարում մեկնարկել է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում» ծրագիրը, որն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, UNICEF-ի և դպրոցի համագործակցությամբ։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 219 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 01.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի սովորողները, դասղեկ Ալլա Առստամյանի և ծնողների ուղեկցությամբ, իրականացրել են ճանաչողական ու կրթական նշանակության հետաքրքիր էքսկուրսիա դեպի Հին Գորիս՝ քաղաքի պատմական անցյալն ու մշակութային ժառանգությունը բացահայտելու նպատակով։

ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Դիտումներ: 254 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 01.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Դպրոցի թիմը՝ կազմված տարբեր տարիքային խմբերի աշակերտներից, մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ ներկայացավ մրցաշարին։ Երեխաները մարզահրապարակ դուրս եկան պայքարելու ոչ միայն անձնական արդյունքների, այլև իրենց դպրոցի և քաղաքի պատվի համար։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 298 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 28.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Գորիսի Յուրի Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասղեկ Ռիտա Շալունցի ուղեկցությամբ, հպարտությամբ մասնակցեցին ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը նվիրված գեղեցիկ ու ներշնչող միջոցառմանը, որը կազմակերպվել էր Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 185 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 22.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները դասղեկ Մարգարիտա Պետրոսյանի, «Իմ հայրենիքը» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի և ծնողների ուղեկցությամբ իրականացրել են հետաքրքիր ու ճանաչողական էքսկուրսիա դեպի Խնձորեսկ։

ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Դիտումներ: 226 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 20.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Առաջնությանը մասնակցել են Գորիսի տարածաշրջանի մի շարք դպրոցների թիմեր՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ, Գորիսի թիվ 2, Գորիսի թիվ 5 հիմնական, ինչպես նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերը։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 278 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 18.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Արշավի ընթացքում աշակերտներն այցելեցին նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ ծանոթացան եկեղեցու պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և դարերի ընթացքում պահպանված հոգևոր արժեքներին։ Ուսուցողական շրջայցը դարձավ յուրօրինակ դաս պատմության, հավատքի և հայրենագիտության թեմաներով։

ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Դիտումներ: 234 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 14.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի 7-27-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է լայնածավալ տեղեկատվական արշավ, որը կանցկացվի Հայաստանի 14 քաղաքներում։

ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Դիտումներ: 328 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 10.10.2025 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար կազմի նախաձեռնությամբ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց գործնական ուսումնական վարժանք և թեմատիկ քննարկում։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 271 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 03.10.2025 | Մեկնաբանություններ (0)

Մեկ շաբաթ շարունակ դպրոցում տիրում էր նախընտրական աշխույժ մթնոլորտ․ թեկնածուները ներկայացնում էին իրենց ծրագրերն ու գաղափարները՝ ուղղված աշակերտական կյանքի հարստացմանը, միջավայրի բարելավմանը և դպրոցական նախաձեռնությունների խթանմանը։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 363 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 01.10.2025 | Մեկնաբանություններ (0)