Սեպտեմբերի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Փոքրիկ առաջին դասարանցիները իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը նշեցին՝ առաջին անգամ հանդիպելով հայոց այբուբենի առաջին հնչյուն-տառին՝ «Ա»-ին։
Սեպտեմբերի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացվեց կրթամշակութային «ԴասԱրվեստ» ծրագիրը։
Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում տիրում էր ուրախ ու տոնական մթնոլորտ․ փոքրիկ աշակերտները առաջին անգամ բացեցին դպրության դռները՝ հանդիպելով հայոց այբուբենի առաջին հնչյուն-տառին՝ «Ա»-ին։
Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում կազմակերպվեց ներդասարանական միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության օրվան։
Սեպտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ իրազեկման միջոցառում՝ կազմակերպված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Սեպտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնական ու հիշարժան մթնոլորտ էր։ Դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ գրաճանաչության փուլի մեկնարկը։
Սեպտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվող Գիտելիքի և դպրության օրը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար․ նրանք առաջին անգամ են հատում դպրոցի շեմը՝ սկսելով իրենց նոր ու պատասխանատու ուղին։
Հուլիսի 9-ին Գորիսում կայացավ «Բասկետբոլի բաց առաջնություն», որին մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների տարբեր դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտական թիմերը։ Առաջնությանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բասկետբոլային թիմը։
Արդեն ավանդույթ է դարձել, որ ուսումնական տարվա ավարտին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվում են աշակերտական ձեռքբերումներն ու հաջողությունները։