Մայիսի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանի կողմից կազմակերպվել էր «Հայերենի գաղտնարաններում» խորագիրը կրող ինտելեկտուալ մրցույթ-վիկտորինա՝ 9-րդ «Ա», 9-րդ «Բ» և 9-րդ «Գ» դասարանների աշակերտների միջև։
Մայիսի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Ո՜վ մեծասքանչ դու լեզու, դու մեր հավատի լուսեղեն շքերթ» խորագրով նշվեց 1-ին «Բ» դասարանի Այբուբենի տոնը։
Միջոցառումը մեկնարկեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից՝ քայլերթով: Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղադրված տաղավարներում իրականացվեցին առողջ վարքագծի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ:
Մայիսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների իրազեկվածության բարձրացման նպատակով զրույց-հանդիպումներ անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների հետ:
Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի կողմից 6-րդ «Ա» և 9-րդ «Գ» դասարաններում կազմակերպվել էր ցերեկույթ` նվիրված Համո Սահյանին։
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցն անց է կացրել շախմատի դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները։
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները դասղեկ Արփինե Մարտիրոսյանի և «Իմ հայրենիք» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա Հին Գորիսի հարավային հատվածում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Ապրիլի 21-24-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում կայացավ Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի մարզադպրոցների հավաքական թիմերի ուժեղագույն մարզիկները։
Ապրիլի 23-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանն ապրիլի 19-ին, դասղեկ Անուշ Սարգիսջանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հին Գորիս բնակատեղի։