Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից համակարգվող 2025 թվականի մենթորական ծրագիրը մոտեցավ ավարտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ իրականացվող 2025 թվականի մենթորական ծրագիրն ավարտին է հասնում՝ ամփոփելով արդյունքները և ներկայացնելով ձեռքբերումները։

Ծրագրի ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը համագործակցել է կրթագոտու 15 կրթական հաստատությունների հետ՝ ապահովելով մասնագիտական աջակցություն և փորձի փոխանակում հետևյալ դպրոցների հետ. Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Խնածախի, Հալիձորի, Հարթաշենի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի, Որոտանի, Վաղատուրի, Վերիշենի, Տաթևի, Տեղի թիվ 2, Քարահունջի և Քարաշենի միջնակարգ դպրոցներ։

Մոտ մեկ տարվա ընթացքում որպես մենթոր/աջակցող դպրոց՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն իրականացրել է 12 վերապատրաստման դասընթաց, որոնք համակարգվել են դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ծրագրի համակարգող Սերգեյ Ավանեսյանի կողմից։ Դասընթացները կազմակերպվել են ծրագրային պահանջներին և չափորոշիչներին համաձայն՝ ապահովելով բարձր մասնագիտական որակ։

Ծրագրին ներգրավվել է կրթագոտու դպրոցների 455 ուսուցիչ, որոնք ընդգրկվել են 19 խմբում։ Դասընթացներին փաստացի մասնակցել է 436 ուսուցիչ, ապահովելով 96․3% մասնակցություն։

12 դասընթացների ընդհանուր ծավալը կազմել է 78 ակադեմիական ժամ (58․5 ժամ)։

Դասընթացների թեմաները ներառել են արդի կրթական մոտեցումներ և ոլորտային կարևոր ուղղություններ․

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ԿԶՆԱԿ հիմնադրամին՝ վստահության և համագործակցության համար, ինչպես նաև կրթագոտու դպրոցների բոլոր տնօրեններին, համակարգողներին և մասնակից մանկավարժական անձնակազմին՝ ակտիվ ներգրավվածության, պատասխանատվության և համատեղ աշխատանքի համար։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.12.2025)
Դիտումներ: 33 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar