«Ա» տառի ուսուցումը դպրոցներում արդեն ավանդական տոնի է վերածվել: Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները պատրաստվում են այդ օրվան, զինվում համբերությամբ, լցվում գիտության լույսով, սպասում հույսով ու ակնկալիքներով:
Հոկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում դասվար Գայանե Ավագյանի նախաձեռնությամբ իրականացվել է վիկտորինա՝ նվիրված հայ մանկագիր, առակագիր, հեքիաթագիր Աթաբեկ Խնկոյանի և «Ամենայն հայոց մեծ բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։
Հոկտեմբերի 19-20-ը Կապանում տեղի ունեցավ «Գլոբալ թու Լոկալ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանն ու Սիրուշ Բաղդասարյանը:
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրը տոնական էր․ դպրոցի Աշակերտական խորհուրդը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել դպրոցի մանկավարժների համար։
Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ երեք հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դու հավերժող իմ Հայաստան» խորագիրը կրող միջոցառում՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որին հաջորդեցին աշակերտների գեղեցիկ ելույթները, հայրենասիրական երգերը և հայկական հեզաճկուն պարը։
Սեպտեմբերի 5-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ավագ պարեկ, ոստիկանության կապիտան Գուրգեն Գորիգորյանն ու նույն դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Սմբուլ Մանուկյանը։
Ամբողջ աշխարհում նշվող Գիտելիքի օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես 1-ին դասարանցիների համար, որոնք առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս։
Մայիսի 24-ին, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Բախշյանականների համար այն հնչեց 58-րդ անգամ:
Մայիսի 23-ին տեղի ունեցավ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի «Спасибо тебе, азбука» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր ռուսաց լեզվին։
Մայիսի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2-րդ «Բ» դասարանի «Праздник Букваря» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր ռուսերենի այբբենարանին: