Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրն արևոտ ու տոնական էր աշխատող կանանց և իրենց մասնագիտական պրակտիկան այստեղ անցկացնող ուսանողուհիների համար։
Մարտի 11-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ «Սպարտակիադա» մարզական միջոցառման «Հրաձգություն» մարզաձևից 7-9-րդ դասարանների համայնքային փուլը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները։
Մարտի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Կարինե Մալխասյանի կազմակերպմամբ անցկացրին տեղեկատվական դաս-միջոցառում «Ջուրը կյանք է» խորագրով։
Հայաստանը պատմականորեն բազմազգ երկիր է եղել, հատկապես վերջին տարիներին դարձել է ապաստան և նոր կյանք սկսելու հնարավորություն բազմաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք իրենց տեղն են գտել հայկական հասարակության մեջ։
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանցիները գրանցեցին իրենց երկրորդ, երրորդ հաղթանակները և անցան կիսաեզրափակիչ փուլ:
Փետրվարի 24-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը՝ 7-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Փետրվարի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նշվեց Մայրենի լեզվի տոնը՝ «Ինքնության ոգին» խորագրով միջոցառմամբ: Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանավարուհի Արշալույս Երիցյանի կողմից, ընդգրկվել էին դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները։
Օրը Թումանյանական էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ 3-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասվար Նունե Գալստյանի ղեկավարությամբ, պատրաստել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 156-ամյակին։
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինության և ծնողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է «Դասը վարում է ծնողը» նախաձեռնությունը, որի շրջանակում տարբեր դասարանների ծնողներ իրենց երեխաների դասարաններում անց են կացնում մեկ դասաժամ։
Փետրվարի 19-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը՝ 5-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: