Ապրիլի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-վիկտորինա՝ նվիրված դպրոցականների մասնագիտական և ընդհանուր զարգացածության խթանմանը։ Միջոցառումն իրականացվել էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի նախաձեռնությամբ՝ 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնիններորդ հանդիպումը տեղի ունեցավ 7-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Պատմություն» մասնագիտության շրջանավարտ Մանե Հովհաննիսյանը։ Դասի թեման էր՝ «Հայ մշակույթի ոսկեդար»։
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնութերորդ հանդիպումը տեղի ունեցավ 9-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեցին N զորամասի զինծառայող Կարեն Միրումյանն ու նույն զորամասի ավագ գնդերեց Գևորգ սարկավագը: Դասի թեման էր՝ «Զինվորական կարգապահությունն ու զինված ուժերում հոգևոր արժեքները»։
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնյոթերորդ հանդիպումը տեղի ունեցավ 8-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց Գորիսի պետական քոլեջի «Անգլերեն» առարկայի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը: Դասի թեման էր՝ «Ով եմ ես»։
Մարտի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտները՝ «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի պետական համալսարան:
Մարտի 26-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել 7-9-րդ դասարանների «Սպարտակիադայի» հնգամարտ մարզաձևից համայնքային փուլը, որին մասնակցել են Գորիս համայնքի դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր դպրոցից 5 տղա և 5 աղջիկ։
Մարտի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Մի փունջ գարուն» խորագրով ինտեգրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Անուշ Աղաբեկյանը։
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնհինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ 8-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Գորիսի մասնաճյուղի ղեկավար Անժելա Գրիգորյանը: Դասի թեման էր՝ «Սոցիալական աշխատանքի ուժը»։
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնչորսերորդ հանդիպումը տեղի ունեցավ 6-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց Գորիսի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ, բանասեր Լիանա Սարգսյանը: Դասի թեման էր՝ «Հովհաննես Շիրազ»։