Նախագծային աշխատանքներ․ 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփում

2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացվել է 15 նախագծային աշխատանք, որից.

  • 8 նախագծային աշխատանք իրականացվել է 7-րդ դասարաններում, որից 1-ը՝ ներառարկայական, 7-ը՝ միջառարկայական։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 7-րդ դասարաններում երկրորդ կիսամյակում նախագծային աշխատանքներ են իրականացվել «ԹԳՀԳ», «Քիմիա», «Տեխնոլոգիա», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Երաժշտություն», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու», «Ֆիզկուլտուրա» առարկաներից: Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները։
  • 7 նախագծային աշխատանք իրականացվել է 8-րդ դասարաններում, որից 1-ը՝ ներառարկայական, 6-ը՝ միջառարկայական։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 8-րդ դասարաններում երկրորդ կիսամյակում նախագծային աշխատանքներ են իրականացվել «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Կերպարվեստ», «Անգլերեն», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Կերպարվեստ», «ՆԶՊ» առարկաներից: Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները։

Ստորև ներկայացված են 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները․

7-րդ դասարան

  1. «Պարաֆինների կիրառությունը կենսաբանության մեջ»։ Ղեկավարներ՝ Մարինե Բաբայան, Անուշ Դաջունց, Օլյա Ղուլյան
  2. «Կաթնամթերքների տեսակները Հայաստանում և ԱՄՆ-ում»։ Ղեկավարներ՝ Լիանա Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  3. «Համո Սահյանը և երաժշտությունը»։ Ղեկավարներ՝ Շահանե Հովսեփյան, Թամարա Հովհաննիսյան, Օլյա Ղուլյան
  4. «Великий и могучий школьный сленг»։ Ղեկավարներ՝ Մարգարիտա Պետրոսյան, Օլյա Ղուլյան
  5. «Աշխատանքային երգերը ժողովրդական բանահյուսության մեջ»։ Ղեկավարներ՝ Սոնա Հարությունյան, Կարինե Արզումանյան, Օլյա Ղուլյան
  6. «Ակվարիումը մաթեմատիկոսի աչքերով»։ Ղեկավար՝ Ալլա Առստամյան
  7. «Наша планета Земля»։ Ղեկավարներ՝ Մարիամ Հայրապետյան, Օլյա Ղուլյան
  8. «Օլիմպիական խաղեր»։ Ղեկավարներ՝ Թագուհի Գրիգորյան, Աննա Աբգարյան, Օլյա Ղուլյան

8-րդ դասարան

  1. «Պլատոնական մարմիններ»։ Ղեկավար՝ Ալլա Առստամյան
  2. «Գինին հայոց ավանդական մշակույթում»։  Ղեկավար՝ Մերի Դանիելյան
  3. «Բարբառը մեր էությունն է, մտածողությունը, կենցաղը»։ Ղեկավարներ՝ Սոնա Հարությունյան, Օլյա Ղուլյան
  4. «Համաչափությունը հայկական հեթանոսական տաճարներում»։ Ղեկավարներ՝ Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան
  5. «Համո Սահյանի պոեզիայի գույները»։ Ղեկավարներ՝ Անուշ Սարգիսջանյան, Սոնա Միրզոյան
  6. «Երկրաչափությունը զարդերում»։ Ղեկավարներ՝ Արփինե Մարտիրոսյան, Սոնա Միրզոյան, Օլյա Ղուլյան
  7. «Մշակութային խճանկար»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Ռուզաննա Խաչատրյան, Մարգարիտա Պետրոսյան, Լիանա Գրիգորյան, Լուսինե Բաղդասարյան, Գայանե Գրիգորյան, Արտուր Հովսեփյան, Օլյա Ղուլյան։

Հավելենք, որ 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընդհանուր առմամբ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է 24 նախագծային աշխատանք, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.05.2025)
Դիտումներ: 181 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar