Նախագծային ուսուցման արդյունավետ փորձառությունը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

2025–2026 ուսումնական տարվա ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվել է նախագծային ուսուցման արդյունավետ կիրառումը՝ նպաստելով սովորողների ստեղծագործական մտածողության, հետազոտական հմտությունների, համագործակցային կարողությունների և ինքնուրույն աշխատանքի զարգացմանը։

Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 7–9-րդ դասարաններում իրականացվել է ընդհանուր 61 նախագծային աշխատանք, որից 26-ը՝ առաջին կիսամյակում, իսկ 35-ը՝ երկրորդ կիսամյակում։ Նախագծերն իրականացվել են ինչպես մեկ առարկայի շրջանակում (ներառարկայական), այնպես էլ տարբեր առարկաների համագործակցությամբ (միջառարկայական)՝ ապահովելով գիտելիքների համադրություն և գործնական կիրառություն։

2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված 26 նախագծային աշխատանքներից՝

  • 7-րդ դասարաններ

7-րդ դասարաններում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որոնցից 4-ը՝ ներառարկայական, իսկ 5-ը՝ միջառարկայական։

Նախագծային աշխատանքներն իրականացվել են «ԹԳՀԳ», «Քիմիա», «Տեխնոլոգիա», «Անգլերեն», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Կենսաբանություն», «Հայաստանի պատմություն», «Աշխարհագրություն» և «Ռուսաց լեզու» առարկաների շրջանակում։

Աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները՝ ապահովելով սովորողների ակտիվ ներգրավվածությունը, թեմաների բազմակողմանի ուսումնասիրությունն ու ստեղծագործական մոտեցումների դրսևորումը։

  • 8-րդ դասարաններ

8-րդ դասարաններում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որոնցից 3-ը՝ ներառարկայական, իսկ 6-ը՝ միջառարկայական։

Նախագծերն իրականացվել են «ԹԳՀԳ», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

Ուսուցիչների նպատակային ուղղորդմամբ սովորողները կատարել են հետազոտական աշխատանքներ, հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն, ներկայացրել արդյունքները՝ զարգացնելով հաղորդակցական և ներկայացման հմտությունները։

  • 9-րդ դասարաններ

9-րդ դասարաններում իրականացվել է 8 նախագծային աշխատանք, որոնցից 2-ը՝ ներառարկայական, իսկ 6-ը՝ միջառարկայական։

Նախագծային աշխատանքներն ընդգրկել են «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Կենսաբանություն», «Անգլերեն», «Հայաստանի աշխարհագրություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն» և «Հայոց լեզու» առարկաները։

Աշխատանքների իրականացման ընթացքում սովորողները հնարավորություն են ունեցել խորացնելու առարկայական գիտելիքները, զարգացնելու վերլուծական մտածողությունը, ստեղծագործական մոտեցումը և թիմային աշխատանքի հմտությունները։

Նախագծային ուսուցման կազմակերպման գործընթացում կարևոր դեր է ունեցել ուսուցիչների համագործակցությունը, մեթոդական աջակցությունն ու նորարարական մոտեցումների կիրառումը։ Իրականացված նախագծերը ոչ միայն նպաստել են առարկայական գիտելիքների ամրապնդմանը, այլև սովորողների մոտ ձևավորել են հետազոտելու, խնդիրներ լուծելու, համագործակցելու և սեփական գաղափարները ներկայացնելու կարողություններ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նախագծային ուսուցումը շարունակում է մնալ կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը՝ ուղղված ժամանակակից պահանջներին համապատասխանող, նախաձեռնող և ստեղծագործ սովորողի ձևավորմանը։

Ստորև ներկայացված են 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները․
7-րդ դասարան

  1. «Խառնուրդների բաժանման եղանակների կիրառությունը»։ Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Օլյա Ղուլյան
  2. «Երկրաչափությունը դեկորատիվ արվեստում, սփռոցներ և շարֆեր»։ Ղեկավարներ՝ Ալլա Զեյնալյան, Կարինե Արզումանյան, Օլյա Ղուլյան
  3. «История создания шоколада»։ Ղեկավար՝ Հայրապետյան Մարիամ
  4. «Հին հայկական զենքերը և մարտարվեստը»։ Ղեկավար՝ Մերի Դանիելյան
  5. «Երկրաչափական մտածողությունը Պիկասոյի վրձնի տակ»։ Ղեկավարներ՝ Արփինե Մարտիրոսյան, Սոնա Միրզոյան
  6. «Գազավորված ըմպելիքների գաղտնիքը.ածխաթթու գազի լուծված վիճակը»։ Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Շահանե Ակլունց
  7. «Հրաբուխ»։ Ղեկավար՝ Հերմինե Ալավերդյան
  8. «Պատկերավորման միջոցները Սահյանի պոեզիայում»: Ղեկավար՝ Սարգսյան Լիլիթ
  9. «Tourist attractions in England»։ Ղեկավարներ՝ Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան

8-րդ դասարան

  1. «My dream vacation»։ Ղեկավարներ՝ Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  2. «Англицизмы в русском языке»: Ղեկավար՝ Մարիամ Հայրապետյան
  3. «Օճառի ստացումը և դրանց կիրառման հատկությունները»: Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Օլյա Ղուլյան
  4. «Чайные традиции Англии и России»: Ղեկավարներ՝ Մարգարիտա Պետրոսյան, Թագուհի Գրիգորյան, Լիանա Գրիգորյան
  5. «Վիտամինների կառուցվածքը և նշանակությունը»։  Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Շահանե Ակլունց
  6. «Աշխարհագրական հայտնագործություններ»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Մարգարիտա Պետրոսյան
  7. «Ձայնային էներգիա. Գորիսի աղմուկի քարտեզագրում»։ Ղեկավարներ՝ Հայկ Օհանյան, Օլյա Ղուլյան
  8. «Ամենայն հայոց բանաստեղծը»։ Ղեկավար՝ Լիլիթ Սարգսյան
  9. «Գորիսի լեգենդներն ու ավանդազրույցները»։ Ղեկավար՝ Սոնա Հարությունյան

9-րդ դասարան

  1. «Travel brochure for Armenia»։ Ղեկավար՝ Գրիգորյան Թագուհի 
  2. «Մանրէները մարդու կյանքում»: Ղեկավարներ՝ Շահանե Ակլունց, Լիանա Գրիգորյան, Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  3. «Ֆրանսիայի և Անգլիայի տոները»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Լիանա Գրիգորյան, Թագուհի Գրիգորյան
  4. «Քառակուսային ֆունկցիա և դրա գրաֆիկը»։  Ղեկավարներ՝ Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան
  5. «Կորած քաղաքների քարտեզագրում»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Ռուզաննա Խաչատրյան, Օլյա Ղուլյան, Մերի Դանիելյան
  6. «Հայկական խոհանոցի գաղտնիքները»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Մերի Դանիելյան
  7. «Սիրո և արդարության երգիչը»։ Ղեկավար՝ Անուշ Սարգիսջանյան
  8. «Լեզուն և մշակույթը»։ Ղեկավարներ՝ Լիլիթ Սարգսյան, Լուսինե Բաղդասարյան, Լիանա Գրիգորյան, Սոնա Հարությունյան, Օլյա Ղուլյան

2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվել է նախագծային ուսուցման արդյունավետ իրականացումը։ Երկրորդ կիսամյակում 7–9-րդ դասարաններում իրականացվել է 35 նախագծային աշխատանք, որոնք նպաստել են սովորողների հետազոտական, ստեղծագործական, համագործակցային և վերլուծական կարողությունների զարգացմանը։

Նախագծերն իրականացվել են ինչպես առանձին առարկաների շրջանակում (ներառարկայական), այնպես էլ տարբեր առարկաների փոխկապակցմամբ (միջառարկայական)՝ հնարավորություն տալով սովորողներին կիրառել իրենց գիտելիքները գործնական իրավիճակներում և բացահայտել առարկաների միջև կապերը։

  • 7-րդ դասարաններ

Երկրորդ կիսամյակում 7-րդ դասարաններում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որից 4-ը՝ ներառարկայական, իսկ 5-ը՝ միջառարկայական։

Նախագծային աշխատանքներն իրականացվել են «ԹԳՀԳ», «Քիմիա», «Ֆրանսերեն», «Անգլերեն», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Կենսաբանություն», «Հայաստանի պատմություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» և «Ֆիզկուլտուրա» առարկաների շրջանակում։

Նախագծերի իրականացման ընթացքում սովորողները կատարել են ուսումնասիրություններ, աշխատել խմբերով, մշակել ստեղծագործական լուծումներ և ներկայացրել իրենց աշխատանքի արդյունքները՝ զարգացնելով հաղորդակցական ու համագործակցային հմտությունները։ Աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները։

  • 8-րդ դասարաններ

8-րդ դասարաններում երկրորդ կիսամյակում իրականացվել է 15 նախագծային աշխատանք, որից 2-ը՝ ներառարկայական, իսկ 13-ը՝ միջառարկայական։

Նախագծային աշխատանքներն ընդգրկել են «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Ֆիզկուլտուրա», «Կերպարվեստ», «Անգլերեն», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Արվեստ», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Տեխնոլոգիա» և «ՆԶՊ» առարկաները։

Միջառարկայական նախագծերի միջոցով սովորողները հնարավորություն են ունեցել համադրելու տարբեր բնագավառների գիտելիքները, զարգացնելու քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և թիմային աշխատանքի կարողությունները։ Նախագծերի ղեկավարումն իրականացրել են համապատասխան առարկաների ուսուցիչները՝ ապահովելով ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։

  • 9-րդ դասարաններ

9-րդ դասարաններում երկրորդ կիսամյակում իրականացվել է 11 նախագծային աշխատանք, որոնք բոլորն էլ եղել են միջառարկայական։

Նախագծային աշխատանքներն իրականացվել են «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Կենսաբանություն», «Անգլերեն», «Հայաստանի աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Հայոց լեզու», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Ֆիզկուլտուրա» առարկաների շրջանակում։

9-րդ դասարանների նախագծերը հնարավորություն են տվել սովորողներին խորացնելու առարկայական գիտելիքները, կատարելու ինքնուրույն հետազոտություններ, վերլուծելու տեղեկատվությունը և ներկայացնելու սեփական դիտարկումներն ու եզրահանգումները։

2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքները ևս մեկ անգամ փաստեցին, որ նախագծային ուսուցումը արդյունավետ գործիք է սովորողների ակտիվ մասնակցությունն ապահովելու, նրանց ստեղծագործական ներուժը բացահայտելու և ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան կարողություններ ձևավորելու գործում։

Դպրոցի ուսուցիչների նպատակային համագործակցության և մասնագիտական աշխատանքի շնորհիվ նախագծային գործունեությունը դարձել է ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ՝ նպաստելով սովորողների բազմակողմանի զարգացմանը։

Ստորև ներկայացված են 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները․
7-րդ դասարան

  1. «Матрешка - символ России и русской души»։ Ղեկավար՝ Մարգարիտա Պետրոսյան
  2. «Կենսաբանական բջջի գույները»։ Ղեկավար՝ Շահանե Ակլունց
  3. «Եղիշե Չարենցը հուշագիրների ափի մեջ»։ Ղեկավարներ՝ Անուշ Սարգիսջանյան, Լիլիթ Սարգսյան
  4. «Հայոց թագուհիները և նրանց զարդարանքները»։ Ղեկավարներ՝ Թամարա Հովհաննիսյան, Սոնա Միրզոյան, Աննա Աբգարյան, Օլյա Ղուլյան, Ռոբերտ Արզումանյան
  5. «Հայկական գինու լեգենդը»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Ռուզաննա Խաչատրյան, Մերի Դանիելյան
  6. «Հեռախոսից ճիշտ օգտվելու կանոնները»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Լիանա Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  7. «Գորիս՝ երկրաչափական զարթոնքի քաղաք»։ Ղեկավարներ՝ Արփինե Մարտիրոսյան, Ռուզաննա Խաչատրյան
  8. «Դիֆուզիան առօրյա կյանքում»։ Ղեկավար՝ Հայկ Օհանյան
  9. «Հայկական սպորտի պատմությունը»: Ղեկավարներ՝ Ռոբերտ Արզումանյան, Մերի Դանիելյան, Օլյա Ղուլյան

8-րդ դասարան

  1. «Կնոջ կերպարը գրականության մեջ և ռազմի դաշտում»։ Ղեկավարներ՝ Շահանե Հովսեփյան, Արտուր Հովսեփյան, Օլյա Ղուլյան, Լուսինե Գրիգորյան,  Լիլիթ Սարգսյան
  2. «Տատիկ-պապիկների խաղերը սերունդների միջև խաղային կամուրջ»։ Ղեկավարներ՝ Աննա Աբգարյան, Կարինե Արզումանյան, Օլյա Ղուլյան, Ռոբերտ Արզումանյան
  3. «Ֆրանսերեն, անգլերեն, հայերեն բառարան»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Լիանա Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  4. «Օլիմպիական ֆիզիկա, շարժման օրենքները սպորտում»։ Ղեկավարներ՝ Հայկ Օհանյան, Ռոբերտ Արզումանյան, Աննա Աբգարյան
  5. «Ժամացույցը թվերի լեզվով»։  Ղեկավարներ՝ Ալլա Զեյնալյան, Սոնա Միրզոյան
  6. «Գորիսի ջերմային հետքը, ջերմափոխանակությունը քաղաքային միջավայրում»։ Ղեկավարներ՝ Հայկ Օհանյան, Օլյա Ղուլյան, Հերմինե Ալավերդյան
  7. «Ֆրանսիական նորաձևություն»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Օլյա Ղուլյան
  8. «Հին հայկական տոմարը»: Ղեկավարներ՝ Ալլա Զեյնալյան, Մերի Դանիելյան
  9. «Ֆրակտալները բնության մեջ»։ Ղեկավարներ՝ Շահանե Ակլունց, Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան
  10. «Հայտնի կին մաթեմատիկոսները»։ Ղեկավարներ՝ Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան 
  11. «Հայաստանը հնագույն քարտեզներում»: Ղեկավար՝ Հերմինե Ալավերդյան
  12. «Հայկական միջնաբերդերը և ամրոցները»։ Ղեկավար՝ Մերի Դանիելյան
  13. «Famous people Timeline»: Ղեկավարներ՝ Լիանա Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  14. «Վիրուսներ և իմունիտետ»: Ղեկավարներ՝ Շահանե Ակլունց, Օլյա Ղուլյան
  15. «Միջնադարյան սիրերգություններ»: Ղեկավարներ՝ Սոնա Հարությունյան, Լուսինե Գրիգորյան

9-րդ դասարան

  1. «Կոլիզիումի գաղտնիքները․ անցյալը պատմության, մաթեմատիկայի և կենսաբանության լեզվով»։ Ղեկավարներ՝ Ռուզաննա Խաչատրյան, Արփինե Մարտիրոսյան, Շահանե Ակլունց, Սիրուշ Բաղդասարյան, Ալլա Զեյնալյան, Դանիելյան Մերի
  2. «Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»։ Ղեկավարներ՝ Արմանուշ Բակունց, Հերմինե Ալավերդյան
  3. «Իմ ծննդավայրի զբոսաշրջային հմայքը»։  Ղեկավարներ՝ Սոնա Հարությունյան, Հերմինե Ալավերդյան, Լիլիթ Սարգսյան, Անուշ Սարգիսջանյան, Օլյա Ղուլյան
  4. «Ֆրանսիական և ամերիկյան հայտնի երգիչները և նրանց երգերը»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Գրիգորյան Լիանա, Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  5. «Տոնածառի մաթեմատիկան»։ Ղեկավար՝ Ալլա Զեյնալյան
  6. «Արյան քիմիա»։ Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Շահանե Ակլունց
  7. «Հայ գրականությունը և պատմական իրադարձությունները»։ Ղեկավարներ՝ Լիլիթ Սարգսյան, , Մերի Դանիելյան
  8. «Մարմնի և լեզվի ներդաշնակություն»։ Ղեկավարներ՝ Անուշ Սարգիսջանյան, Ռոբերտ Արզումանյան, Օլյա Ղուլյան
  9. «Մենդելեևի պարբերական համակարգը՝ մաթեմատիկական օրինաչափությունների լեզվով»։ Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Արփինե Մարտիրոսյան, Սիրուշ Բաղդասարյան։
  10. «Բնության մեջ գոյություն ունեցող էլեկտրամագնիսական երևույթները բացահայտած և ուսումնասիրած մեծագույն ֆիզիկոսները»: Ղեկավարներ՝ Արմանուշ Բակունց, Օլյա Ղուլյան
  11. «Ծանր մետաղների աղդեցությունը մարդկանց առողջության վրա»: Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Օլյա Ղուլյան
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 19 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar